5 լավագույն առցանց վճարային համակարգերը

29/06/2022 Օգտակար խորհուրդներ
5 առցանց վճարային համակարգnbsp| WEBSTART

Մեր օրերում առցանց առևտուրն ավելի ու ավելի է զարգանում և իր ուրույն տեղն է զբաղեցնում մարդկանց առօրյայում։ Այս ամենի հետ մեկտեղ կարիք է լինում արագ օնլայն վճարումներ իրականացնել գրեթե ամեն օր։ Պարբերաբար օգտագերծելով վճարման այդ եղանակը՝ իհարկե երևան է գալիս առցանց վճարային համակարգ ասվածի մասին տեղեկացված լինելու հարցը։

Պարզ ասած՝ վճարային համակարգն օգնում է անկանխիկ դրամական փոխանցումներ իրականացնել էլեկտրոնային դրամի կամ բանկային քարտի միջոցով։ Դա կարող է լինել վճարում ռեստորանում կամ առցանց գնումներ և վարկի մարում կամ գումարի փոխանցում։ Օնլայն վճարային համակարգը դա վերոնշյալի ենթատեսակն է։ Այն օգնում է կատարել տվյալ վճարումներն ինտերնետի միջոցով։

Վեբ կայքերի պատրաստում
ծառայությունների պահանջարկին զուգահեռ՝ օրեցօր ավելի է մեծանում հեռավար աշխատանքի պահանջարկը։ Սակայն գործատուին չտեսնելը իր հետ առաջ է բերում մի շարք խնդիրներ՝ վստահության հետ կապված։ Կատարում ես աշխատանք և հետո մտածում՝ կստանա՞ս արդյոք վճարը։ Պատահել է, չէ՞, որ չվստահես գործատուիդ։

Նման խնդիրներից որոշ չափով ապահովագրում է վստահելի առցանց վճարային համակարգից օգտվելը։ Հատկապես ֆրիլանս աշխատողները կփաստեն՝ նման համակարգերը շատ կարևոր դեր ունեն։

Վերջիննրս հայկական ֆրիլանս ոլորտից դուրս ևս արդեն մեծ պահանջարկ են ձեռք բերում։ Կատարել օնլայն վճարում Հայաստանում հնարավոր է մի քանի եղանակով և տարբեր օնլայն համակարգերի միջոցով։ Եվ եթե Եվրոպայում և Ռուսաստանում արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ նման վճարումները մտել են քաղաքացիների առօրյա կյանք, մեզ մոտ շատ-շատերի համար այն նորություն է, և հարկավոր է մի քանի պարզաբանումներ կատարել՝ նախքան բուն թեմային անցնելը։



Ինչպե՞ս ընտրել առցանց վճարային համակարգ

Նախքան գումար ստանալու հարթակներին անդրադառնալը՝  առցանց վճարում կատարելու մասին մի քանի լայֆհաք բացահայտենք։ Պատասխանենք մի արդիական հարցի՝


Ինչպե՞ս տարբերել վստահելի վճարային համակարգը խաբեությունից

  1. Ուշարություն դարձրու Հղումներին, դրանք պիտի հստակ ցույց տան, թե որ էջ ես անցում կատարելու։ Հակառակ դեպքում՝ հնարավոր է նրանք խաբեբաներ են, ովքեր փորձում են անձնական տվյալներ կորզել։
  2. Վարկանիշ, որը ընկերությունը ձեռք է բերում տարիներով կամ շատ վստահելի գործընկերների միջոցով։ Իհարկե առաջին տեղում է գոհ հաճախորդների կարծիքը։ Դա 21 դարի լավագույն գովազդն է։
  3. Մանրամասներ՝ ֆիզիկական հասցեի առկայություն, հետադարձ կապի հնարավորություն՝ 24/7 support։ Կայքում պետք է մանրամասն ներկայացված լինեն և’ պլյուսները, և’ մինուսները։ Օրինակ՝ հնարավոր չէ համակարգով օնլայն վճարում իրականացնելիս միայն անիրական բոնուսներ լինեն, ոչ մի խանութից միջնորդավճար չգանձվի և այլն։

Զգոնություն և անձնական տվյալների գաղտնիության պաշտպանություն՝ ահա վստահելի օնլայն վճարային համակարգ գտնելու բանաձևը։


Միջազգային վճարային համակարգերի դեպքում այս խնդիրը համեմատաբար հեշտ է լուծել՝ ընտրությունը մեծ է, շուկան՝ փորձված։ Տարբեր նահանգների համար արդիական են առանձին համակարգեր իրենց պայմաններով, որոնց մասին մեզ մոտ հնարավոր է անգամ լսած չլինենք։ Այդ պատճառով կանդրադառնանք օգտատերերի մեծամասնության կարծիքով դրանցից լավագույններին։

Միջազգային էլեկտրոնային վճարային համակարգեր

  1. Payoneer վճարային համակարգ

    Այն բացարձակ առաջատարներից է։ Հարմար պայմաններով, հեշտ իրականացվող փոխանցումներով, օրական 5.000$ փոխանցման սահմանաչափով։

  2. PayPal վճարային համակարգ

    Նախորդի առաջին մրցակիցը։ Այս համակարգը թույլ է տալիս օրական մինչև 10.000$ միանվագ փոխանցում կատարել։
  3. Google Pay վճարային համակարգ

    Մինչև 9.999$ փոխանցման սահմանաչափով այս համակարգն ունի մի շարք առավելություններ, սակայն խորհուրդ ենք տալիս նախապես ծանոթանալ օգտագործման պայմաններին։ Օրինակ Ֆլորիդայի ռեզիդենտների համար պայմաններն այլ են։


Նշված համակարգերը միջազգային վճարումներն օնլայն կատարելու ամենահարմար և հայտնի տարբերակներն են։ Այժմ անդրադառնանք հայաստանյան շուկային։

4 ամենահայտնի հայկական օնլայն վճարային համակարգերը


2000-ական թվականներից ի վեր մեզ մոտ ևս զարգացում է ապրում թե’ օնլայն բանկինգը, թե’ առցանց փոխանցումները։ Թվային գումարը վստահ քայլերով գահընկեց է անում թղթե դրամին։ Այսօր գրեթե չկա մեկն, ով լսած չլինի նշված ընկերություններից մեկի անունը։ Դա վկայում է լավ արված մարքեթինգի և հաճախորդների վստահության մասին։

  1. Telcell

    Telcell Wallet
    հարմար է և’ ֆրիլանսերների, և’ առցանց գնումներ սիրողների համար։ Մշտական շահավետ առաջարկներն ու քեշբեքերն ավելի հաճելի են դարձնում դրամապանակից օգտվելը (հիշենք telcell wallet bon-երը)։

  2. Idram

    Idram ընկերությունը շուկայում առաջինն էր, ով Ի դրամ վճարային համակարգը ներկայացրեց Հայաստանում։ Դա առաջին էլեկտրոնային դրամապանակն էր։ Ընկերությունը ևս հայտնի է խաղարկություններով, հաճելի քեշբեքերով և համագործակցություններով։ Արվում է ամեն ինչ, որպեսզի օգտատերը որքան հնարավոր է հեշտ անցում կատարի առցանց վճարումներին։

  3. Easypay

    Հեշտ և ինտուիտիվ Easy wallet -ով է’լ ավելի հասանելի է կոմունալ և այլ վճարումներն առցանց կատարելը։ Ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի կրճատի կրկնվող, հոգնեցնող ամսական և առօրյա վճարումները։

  4. Arca առցանց վճարային համակարգ

    Այստեղ ևս «բոլորը մեկում» տարբերակն է։ Ե’վ կոմունալ վճարներ, և’ վարկեր, ինտերնետային և բջջային կապի համար կարող ես վճարել մեկ տեղից։ Սակայն եթե վերոնշյալ 3 ընկերություններն ակտիվորեն զբաղվում են իրենց մարքեթինգով, ապա Arca-ն այդ կողմից ակտիվ չէ։

Ամփոփում

Թույլ կտանք մեզ մի փոքր խառնել շուկաները և վերոնշյալներից առանձնացնենք 5 լավագույն օնլայն վճարային համակարգերը՝ մեր կարծիքով, որոնցից հեշտ և հարմար է օգտվել։ Մենք ընտրել ենք ամենահայտնի կազմակերպությունները, քանի որ խորհուրդ տալիս ենք միայն փորձված ընկերությունների։ Եթե քո անձնական ֆավորիտները տարբերվում են մեր կազմած ցանկից, ապա կարող ես նշել դրանք մեկնաբանության մեջ կամ նյութով կիսվելիս 🙂

Եվ այսպես՝

  1. Payoneer
  2. PayPal
  3. Telcell
  4. Idram
  5. Easypay

Ի դեպ, Webstart Digital Group-ը հանդիսանում է Telcell և Idram կազմակերպությունների գործքընկերը։ Մեզ մոտ կայք պատվիրելիս կարող եք ստանալ զեղչեր երկու ընկերությունների կողմից։ Նաև կարող ենք ապագա կայքիդ (օրինակ՝ առցանց խանութիդ) կցել նշված վճարային համակարգը։ Մեզ մոտ կայք կամ մարքեթինգային ծառայություն պատվիրելիս կարող ես նաև վճարումները կատարել օնլայն տարբերակով։ Այս առաջարկներին մանրամասն ծանոթանալու համար կարող ես կապ հաստատել մեզ հետ։

Իսկ եթե ցանկանում ես ավելի շատ մասնագիտական նյութեր կարդալ ծրագրավորման, մարքեթինգի, դիզայնի մասին՝ ուսումնասիրիր մեր բլոգը, որտեղ ժամանակ առ ժամանակ նաև իրենց մասնագիտական խորհուրդներով են կիսվում մեր թիմակիցները։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });