Մարքեթինգ

No-Follow հղումներ․ Թերություններն ու առավելությունները

Երբևէ անցե՞լ եք կայքում տեղ գտած որևէ հղումով և անակնկալի եկել շոկային քոնթենթից։ Նյութի աղբյուրն ու կայքը, որտեղից անցել եք տվյալ հղումով, այլևս կկորցնեն վստահությունը, միգուցե անգամ արգելափակեք մուտք ձեր սարքավորումից նման ռեսուրսներ։ Դա այն դեպքն է, երբ քոնթենթը չի համապատասխանում փնտրած ինֆորմացիային։ Ինչը հաշվի է առնում նաև Google համակարգը։ Այդ պատճառով առաջ եկավ SEO-ի մի ճյուղ, որը հաշվի է առնում հղումների դերը ձեր բիզնեսում, դրանց հավաստի լինելը և շատ այլ գործոններ։

Առհասարակ, լինքեր կառուցելը շատ կարևոր է PageRank-ի համար։ Այն կարող է և՛ դրական և՛ բացասական ազդեցություն ունենալ որոնման համակարգում ձեր կայքի գրաված դիրքի վրա։

Դա գործողությունների մի ամբողջ ալգորիթմ է, որը կոչվում է լինքբիլդինգ (linkbuildingկայքից դուրս ու դեպի կայք տանող հղումների արդյունավետ կառուցումը։ Կա նաև մեդալի հակառակ կողմը․ այն հաճախ օգտագործվում է, որպես Black Hat SEO-ի գործիք։

Այսպես, ե՞րբ հղումը կարող է օգտակար լինել։

Երբ այն արվում է բավականին պոպուլյար կայքից։
Երբ ձեր ֆորմատներն ու օգտատերերի պահանջները միմյանց համապատասխան են։

Լինքերը պետք է լինեն տեղին, միայն այդ դեպքում կապահովվի օգտատերերի նպատակային հոսքը դեպի ձեր կայք։ Ինչպես գիտենք, հենց թիրախավորված լսարանն է, որ հետագայում բերում է պոտենցիալ հաճախորդներ։ Պարզապես պատկերացրեք, եթե համացանցում կոշիկ փնտրեք, իսկ այդ կայքում հղում լինի դրված, որը տանի դեպի բժշկական սարքավորումների օնլայն խանութ։ Բնական է, որ մուտք գործելն ու ետ վերադառնալը ձեզնից մի քանի վայրկյան կպահանջեն։ Ստացվում է, դուք ապահովում եք թրաֆիք, բայց ոչ լիդ։

Քայլ առ քայլ մոտեցանք այն լինքերին, որոնք օգտակար չեն։

Սպամը, նույն ինքը՝ ինտերնետային աղբը, կրկնվող տեքստով կամ վաճառք ապահովող, միգուցե ոչ պատշաճ բովանդակությամբ կայքեր տանող հղումներ են, որոնք լինում են նաև նամակի տեսքով ու զգալիորեն ազդում են ձեր վեբ կայքի ռեյթինգի վրա։

Դրանք հիմնականում փակվում են Գուգլի (Google) կողմից և չեն ազդում կայքի դիրքի վրա։ Դա շատ օգտակար է, եթե բլոգեր եք և ունեք բաց մեկնաբանություններ, որտեղ մեծ է օգտատերերի կողմից տեղադրվող սպամի հավանականությունը։ Նույն սխեմայով աշխատում է նաև Վիքիպեդիա (Wikipedia) կայքը, որտեղ ամեն ցանկացող կարող է հղումներ տեղադրել, կատարելով ուղղումներ տվյալ նյութի մեջ։


Եվ ահա, որպես եզրակացություն, ավելի պարզ բառերով ամփոփենք ինֆորմացիան։

No-Follow հղումը կայքին վնասում է։ Այն բառացի նշանակում է չհետևել։ Իսկ Do-Follow նշանակում է հետևել, այսինքն դրանք բոլոր այն լինքերն են, որոնք օգնում են կայքի SEO-ին (առաջխաղացմանը

Սաթի Ավագյան

Նյութն ամբողջությամբ պատրաստեց
Սաթի Ավագյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով