fbpx

Vkontakte.ru -ի վերածնունդը. Ինչպե՞ս առաջխաղացնել բրենդը ռուսական շուկայում

03/08/2022
Ինչպես առաջխաղացնել բրենդը vkontakterunbsp| WEBSTART

Բոլորս հիշում ենք, թե ինչ էական փոփոխություններ տեղի ունեցան վերջերս թվային մարքեթինգի ոլորտում։ Ռուսաստանը անցում կատարեց Instagram և Facebook սոցցանցերից Odnoklassniki և Vkontakte.ru հարթակներ, ինչի հետևանքով մի քանի միլիոն օգտատերեր վերականգնեցին մոռացված ու «լքված» հաշիվներն այդտեղ կամ բացեցին նոր հաշիվներ։

Քանի որ, IG-ն ու FB-ն արդեն հասցրել էին դառնալ արդյունավետ բիզնես գործիքներ, հարկավոր էր անհապաղ գտնել դրանց փոխարինող։ Odnoklassniki հարթակը թվային մարքեթինգին անհրաժեշտ գործիքներով հարուստ չէր, այդ իսկ պատճատով շատերին այլ ընտրանք չմնաց, քան անցում կատարել դեպի Վկոնտակտե։

Vkontakte.ru-ի վերածնունդը

Այսպես, մարտի 14-ին Vk-ի լսարանը դարձավ 50 միլիոն օգտատեր, ինչը 4 միլիոնով ավել է՝ նախորդ ամսվա նույն օրվա ցուցանշից։ Իսկ սթորիների դիտումների և հրապարակումների քանակի ավելացումը վկայում է այն մասին, որ մադրիկ սկսել են առօրյան ցույց տալ հենց այդ հարթակով, այսինքն ամեն օր մուտք են գործում՝ օրը մի քանի անգամ։ Կարող ենք համարել, որ Vk-ն վերադարձավ մարդկանց առօրյա կյանք։

Vkontakte մարքեթինգ և ի՞նչ հնարավորություններ է այն բացում

Վերոնշյալ ցուցանիշները թույլ տվեցին մարքեթոլոգներին չկորցնել հույսը թվային մարքեթինգի հանդեպ և շարունակել փնտրել բիզնեսի առաջխաղացման տարբերակներ տվյալ հարթակում։ Vkontakte-ի մասնագետներն արագ կողմնորոշվեցին և ահա թե ինչ բարելավումներ են արել, հարմարեցնելով օգտատերերի տեղափոխությունը մի կայքից մյուսը։

  • Instagram-ից ամբողջ տեղեկատվությունն անվնաս տեղափոխելու հնարավորություն
  • Քլիփփերների հնարավորություն, որը գումար ստանալու հավանականություն է ընձեռում
  • 1000 և ավելի դիտումներ ունեցող տեսանյութերի համար cover ընտրելու հնարավորություն
  • Youtube-ից տեսանյութեր տեղափոխելու հնարավորություն

Ինչպես տեսաք, արդեն այդքան էլ անհնար չէ առանց կորուստների տեղափոխել տարիների աշխատանքդ այլ սոցցանց։ Պարզապես պետք է հայտնել այդ մասին լսարանիդ, ովքեր ևս կտեղափոխվեն այդտեղ։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Vk-ն բիզնեսներին


Բիզնես էջ բացելուց զատ, կարող ես նաև շատ այլ տարբերակներով առաջխաղացնել ընկերությունդ։ Ի տարբերություն այլ սոցցանցերի՝ Vk-ն հնարավորություն է տալիս թե’ երաժիշտներին, թե’ այլ ստեղծագործողներին առաջխաղացնել իրենց պրոդուկտները։ Ահա թե ինչ կարող ես անել Վկոնտակտե-ում՝

  • Խմբեր բացել (сообщества), որոնք կարող ես դարձնել ամբողջական օնլայն խանութ
  •  Թիրախավորված գովազդ, որն ավելի հասկանալի է, պարզ ու մանրամասն, քան Facebook Ads Manager-ն է
  • Vk music հարթակ, որով կարող ես քո լսարանը հավաքել

Ի դեպ, թիրախավորված գովազդ կարող ես միացնել խմբերի, Vk երաժշտության, բիզնես էջերի և առանձին գրառումների վրա։ Ինչպես տեսանք, հարթակն անում է հնրարավորինս ամեն ինչ՝ հասանելի դարձնելու համար տեղեկությունները։ Այնտեղ ամեն ինչ մանրամասն բացատրվում է. ցուցանիշներն ու անվանումներն էլ անհասկանալի չեն, անգամ գուգլելու կարիք չկա։

Բիզնեսի առաջխաղացման ամենատարբեր ծառայությունները տարբեր շուկաների համար կարող ես գտնել մեզ մոտ։ Webstart Digital Group-ի մասնագետներն աշխատել են ռուսական, եվրոպական, հայկական մի շարք ընկերությունների հետ։ Պրոյեկտները տես մեր պորտֆոլիոյում և կապ հաստատիր մեզ հետ՝ այլ մանրամասների համար։