fbpx

Թվային մարքեթինգի ամենատարածված 8 տեսակները

17/06/2022
թվայն մարքեթինգի տեսակներըnbsp| WEBSTART

Մարքեթինգը ստրատեգիկ գործողությունների արդյունքն է՝ միտված ավելացնելու վաճառքները, բրենդի կամ անհատի ճանաչելիությունը։ Մարքեթինգային վերջնակետ կարող է հանդիսանալ նաև ցանկացած այլ նպատակ, որը դրված է բիզնեսի առաջ։ Մարքեթոլոգի խնդիրն է ռազմավարություն կազմելիս ճիշտ ժամկետներ նշել և համապատասխան արդյունքներ ապահովել վերջնաժամկետին։

Իհարկե, կայքերի մշակում և այլ ինտերնետային ծառայությունների հայտնվելուն զուգահեռ կարիք եղավ տրադիցիոն մարքեթինգը ձևափոխել, քանի որ պետք էր նույն խնդիրները լուծել արդեն թվային աշխարհի համար։ Իրականում, ավելի ճիշտ կլինի ասել, որ ավելացավ նոր տեսակ՝ digital մարկետինգ։

Ի՞նչ է թվային մարքեթինգը

Սահմանումը նույնն է, ինչ՝ վերևում։ Փաստացի, այն տարբերվում է միայն կիրառելի գործիքակազմով։ Թիրախավորումը և ռազմավարությունն օգտագործվում է երկու տեղում էլ։ Տարբերությունը tracking-ի մեջ է։ Օրինակ՝ նույն բաններային գովազդները կան փողոցներում և կան նաև տարբեր կայքերում։ Թե քանի հոգի տեսավ այն փողոցում կարելի է հետևել միայն տեսախցիկների առաջ ժամեր անցկացնելուց հետո։ Դրան հակառակ՝ Google Analytics-ի պես հազարավոր գործիքներ կան, որոնք օգտատերերի և նրանց վարքագծի մասին մանրամասն տեղեկություն են տալիս մասնագետներին։ Համացանցում ավելի հեշտ է հետևել գովազդի արդյունավետությանը, քան օֆֆայն տարբերակով, եթե ունես համապատասխան տեխնիկական գիտելիքներ։

Ինտերնետ մարքեթինգի զարգացմանը զուգընթաց՝ կարիք է լինում ավելի ու ավելի մանրամասն ուսումնասիրել և բաժանել դրա ոլորտները, որպեսզի ցանկացած բիզնես ունենա իր համար անհրաժեշտ թվային ծառայությունները։ Եվ ուրեմն, անցնենք դրանց ուսումնասիրությանը։

Դիջիթալ մարքեթինգի ամենատարածված 10  տեսակները

  1. SMM (Social Media Marketing)

Սոցիալական ցանցերում իրականացված գործողությունները, որոնք հանգեցնում են վաճառքի աճին կամ օգնում, որ բրենդը ճանաչելի դառնա՝ հայտնի է որպես SMM մարքեթինգ։ Ըստ տարբեր տվյալների՝ սոցցանցերում այսօր գրանցված է ամբողջ աշխարհի մարդկության կեսից ավելին (4.62 միլիարդ մարդ՝ 58,4%)։

  1. E-mail մարքեթինգ

Այս դեպքում արդեն սեգմենտավորված օգտատերերի խմբին ուղարկվում է էլեկտրոնային նամակ-առաջարկ, օրինակ՝ գնելու ինչ-որ ապրանք կամ ծառայություն զեղչված արժեքով։ Օգտատերն ընտրվում է ըստ իր նախկին վարքագծի կամ նախասիրությունների։ Նա պիտի ինքնակամ տրամադրի իր էլ.հասցեն, որպեսզի ընկերությունը կարողանա այն օգտագործել կոմերցիոն նպատակներով։ Սա, կարելի է ասել, թվային մարքեթինգի անհատական տարբերակն է։

  1. Քոնթենթ մարքեթինգ

Այս մեկը կապ ունի թվային մարքեթինգի բոլոր տեսակների հետ։ Բրենդի ընդհանուր մարքեթինգային ռազմավարությանը և ֆիրմային ոճին համապատասխան վիզուալ և տեքստային բովանդակության ստեղծումը հենց քոնթենթ մարքեթինգն է։ Դու կարող ես հիանալի տեսանյութեր նկարել, կրեատիվ նկարներ պատրաստել կամ գրագետ տեքստեր գրել և չհամարվել քոնթենթ ստեղծող, քանի որ այստեղ առաջնայինը մարքեթինգային գիտելիքներն են։

  1. Inbound մարքեթինգ

Սա օնլայն մարքեթինգի տարբեր տեսակների խառնուրդ է, որտեղ օգտագործվում են SEO, բլոգփոստեր, e-mail և շատ այլ ռազմավարություններ, որոնց միջոցով օգտատերերին տրվում է օգտակար քոնթենթ՝ պոտենցիալ հաճախորդների թիվն ավելացնելու համար։ Կարելի է ասել, որ այստեղ օգտագործվում են բոլոր թույլատրելի և չզզվեցնող ռազմավարությունները։

  1. SEM (Search Engine Marketing)

Որոնողական համակարգերում վճարովի մարքեթինգ ևս հնարավոր է իրականացնել։ Այն իր մեջ ներառում է հիմնականում Yandex Direct և Google Ads գովազդները։ Մարքեթինգի այս տեսակի նպատակն է որքան հնարավոր է քիչ գովազդային բյուջեով այնպես անել, որ հնարավորինս շատ մարդ տեսնի տվյալ առաջարկը։ Վճարովի լինելով հանդերձ՝ այն օգնում է հետագայում ավելի շուտ հայտնվել որոնողական համակարգերի թոփում՝ օրգանիկ կերպով։

  1. Affiliate մարքեթինգ

Սա աֆիլեյթների՝ գործընկերների, օգնությամբ բրենդի առաջխաղացումն է։ Սովորաբար, ընկերությունն իր գործընկերներին տալիս է տոկոսային փոխհատուցում՝ իր ապրանքը կամ ընկերությունը տվյալ հարթակում գովազդելու և առաջխաղացնելու հետևանքով իրականացված յուրաքանչյուր վաճառքից։

  1. Մոբայլ մարքեթինգ

Սա push notification-ների, sms հաղորդագրությունների, QR կոդերի, սոցցանցերում կամ այլ եղանակներով իրականացվող մարքեթինգն է՝ բջջային հեռախոսների օգտատերերի համար։ Վերջինս կարող է լինել և’ սմարթֆոն, և’ սովորորական բջջային հեռախոս։

  1. Ինֆլյուենսեր մարքեթինգ


Շատ տարածված է ամբողջ աշխարհում։ Սա ինչ-որ չափով affiliate մարքեթինգի տեսակ կարելի է համարել, քանի որ մարդ, ով ունի մեծ քանակի լոյալ հետևորդներից կազմված լսարան, խորհուրդ է տալիս պրոդուկտ կամ ծառայություններ գնել և գումար է ստանում դրա դիմաց։



Ահա թվային մարքեթինգի հիմնական տեսակները՝ իրենց կարճ նկարագրություններով, որոնք կարող են քեզ պետք գալ։ Վերոնշյալ ցանկացած ռազմավարության հետ քեզ անհրաժեշտ կլինեն նաև քոնթենթ մարքեթինգի ծառայություններ Հայաստանում։ Webstart-ում կարող ես գտնել այդ, ինչպես նաև թվային մարքեթինգի այլ ծառայություն։ Մենք ունենք նաև վեբ կայքերի ստեղծման տարիների փորձ, տես մեր աշխատանքները պորտֆոլիոյում։