fbpx

Թոփ 5 ամենաաշխատող գովազդի տեսակները

06/06/2022
արդյունավետ ինտերնետային գովազդի տեսակներըnbsp| WEBSTART

Թվային դարաշրջանն իր հետ բերել է անհասկանալի բառեր, տերմիններ, նոր մասնագիտություններ, այդպիսով բարդացնելով շատ գործարարների կյանքը։ Կա մի «բայց»։ Ինտերնետի և տեխնիկայի զարգացումը բացեց նաև բառի բուն իմաստով անսահմանափակ հնարավորություններ հենց նույն ընկերությունների սեփականատերերի համար։

Այսօր բավական է ունենալ բիզնես կայք և լավ մասնագետներից կազմված թիմ, որպեսզի ամբողջ աշխարհում հայտնի դառնաս։ Դե իսկ վաճառքների ավելացումը ճիշտ պլանավորած հայտնիության արդյունքն է։

Մարքեթինգային ընկերության ընտրության հարցում սխալվելը հավասար է զրկվել վերևում նշված օգուտներից։ Այդ ամենին զուգահեռ նաև կորցնել ժամանակ և գումար, որոնք տրամադրվել էին աշխատավարձերի և մարքեթինգային ամենատարբեր ծախսերի համար (որոնց մեջ ներառվում է նաև գովազդի բյուջեն)։ Այսօր կխոսենք ինտերնետային գովազդի մասին։


Ինտերնետային գովազդի տեսակների մասին

Նախքան ցանկացած տեսակ ինտերնետային գովազդ տեղադրելը պետք է կատարել մարքեթինգային ուսումնասիրություն։ Այն կապահովի հստակ արդյունավետություն և թույլ կտա ճիշտ կանխատեսումներ կատարել։

Կարևոր է հասկանալ, թե ով է հաճախորդդ, նրա ազգությունը, տարիքը, հետաքրքրությունները, ֆինանսական, ընտանեկան ու սոցիալական կարգավիճակը։ Այս տեղեկությունները որոշիչ են, որ հասկանաս, թե ինչ գովազդ և որտեղ է պետք տեղադրել։ Հարթակներն ու գովազդի տեսակները շատ տարբեր են և ունեն ամենատարբեր լսարանները։

Մոտեցանք թեմայի գլխավոր հարցին։


Որո՞նք են 5 ամենաարդյունավետ ինտերնետային գովազդները

Որպեսզի չթվարկենք հարյուրավոր ինտերնետային գովազդներն՝ իրենց դրական և բացասական կողմերով, խնայենք ժամանակդ և անցնենք 2020-2022թթ գովազդի ամենապահանջված տեսակներին։

  1. Վիդեո գովազդ

    Մեր օրերում մարդիկ քիչ կարդում և անուշադիր լսում են, այսինքն պետք է գրավել նրանց չնյարդայնացնող և տեղին հայտնվող վիդեո ֆորմատի գովազդներով, եթե բիզնեսդ տալիս է այդ հնարավորությունը։ Ինչ-որ առումով կարելի է ասել, որ հեռուստատեսությունը տեղափոխվել է ինտերնետ (ինչի գերազանց օրինակ է YouTube blogging-ն իր գովազդային ինտեգրացիաներով)։

  2. Email գովազդ

Էլեկտրոնային նամակներ ուղարկելը թույլ է տալիս օպտիմալ կերպով, արագ և արդյունավետ ուղիղ կապ ստեղծել ապրանքանիշի/ընկերության և թիրախային լսարանի միջև: Տարբեր ոլորտների բազմաթիվ ընկերություններ գործածում են ինտերնետային մարքեթինգի այս գործիքի առավելությունները: Forbes-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 46% կոնվերսիայով email մարքեթինգը ինտերնետային գովազդի ամենաարդյունավետ գործիքների եռյակում է:

  1. Նեյթիվ գովազդ

Որոնման համակարգի հորիզոնականներում կան ձախ կողմում «Ads» կամ այլ գրվածքով կայքեր, հենց դա է կոչվում նեյթիվ գովազդ։ Այս դեպքում գովազդվող կայքը կամ ծառայությունը կրկնօրինակում է այն էջը, որտեղ տեղադրված է։

ինտերնետային գովազդի օրինակ | WEBSTART
  1. Գովազդ սոցցանցերում

Facebook, Instagram, LinkedIn, Youtube, TikTok, Reddit, վերջերս նոր թափ հավաքած ВКонтакте և այլ սոցցանցերում տեղադրել գովազդ նշանակում է ամենամեծ տեսանելիությունն ապահովել բրենդիդ համար։ Եվ հենց նույն պատճառով պետք է ամենաուշադիրը լինել՝ թիրախավորում կատարելիս։

  1. Բաններային գովազդ


Կայքում տեսնում ես այլ բրենդի նկար և վրան գրառում, որի վրա քլիք անելիս հայտնվում ես այլ կայքու՞մ։ Դա բաններային գովազդն է, որն այսօր շատ մեծ պահանջարկ ունի հայկական իրականության մեջ։ Ընկերությունը, որն իրն հարթակն է տրամադրում այլ կազմակերպությանը, ևս գումար է ստանում քլիքերի համար։


Ինչպես տեսանք, գովազդները շատ տարբեր են և կարևոր է նաև չափել դրանց արդյունավետությունը՝ հետագայում կայքից ավելի շատ օգուտ ստանալու համար։ Մարքեթինգային ծառայություններ մատուցող փորձառու մասնագետներ գտնելու համար կապ հաստատեք մեզ հետ։