fbpx

SEO-ի հակառակ կողմը

11/06/2020
արգելված seo առաջխաղացումnbsp| WEBSTART

Թվային աշխարհում բիզնեսի առաջխաղացումն ապահովելու բազմաթիվ տարբերակներ կան։ Չնայած Google-ը երբեք մինչև վերջ չի բացում PageRank-ի վրա ազդող գործոնների ցուցակը, այնուամենայնիվ մասնագետները՝ բազմաթիվ փորձարկումների հետևանքով, կարողանում են դուրս բերել որոշակի օրինաչափություններ, կապված որոնողական համակարգի վարքագծի հետ։

SEO-ի համար սահմանված կանոնները բավականին խիստ են, քանի որ միայն այդպես կարելի է տարբերել գրագետ քոնթենթն անգրագետից։ Հակառակ դեպքում, հնարավոր կլիներ հեշտությամբ ազդել ձեր զբաղեցրած դիրքի վրա նույնիսկ անորակ նյութերով։

Ամերիկան չենք հայտնաբերի, ասելով, որ շատերն են փորձում շրջանցել վերոնշյալ կանոնները և հասնել բաձր դիրքերի կարճ ժամանակում, դրա համար տաբեր գործիքներ են երևան բերում։ Տարիների ընթացքում մրցակցություն է ձևավորվել ծրագրավորողների և որոնողական համակարգերի մեջ․ վերջիններս, հետզհետե ավելի են խստացում լավ աշխատող օպտիմիզացիայի պահանջները։

Մրցակցության հետևանքով SEO-ն բաժանվել է 2 ճյուղի՝

1․ Սեվ (Black Hat SEO)
2․ Սպիտակ (White Hat SEO)

Կա նաև դրանց միջինը, որը պայմանականորեն կոչում են «Մոխրագույն օպտիմիզացիա»։ Եվ եթե 2 գլխավոր տեսակներից մեկը միանշանակ արգելված է, իսկ մյուսն օգտագործելը ոչ մի խնդիր չի առաջացնի, ապա այս 3-րդ տեսակը փաստացի արգելված չէ, սակայն այն գործի դնելու արդյունքում հնարավոր է խնդիրների առաջ կանգնեք։

Այժմ անդրադառնանք օպտիմիզացիայի ամենախնդրահարույց ռազմավարություններին՝ սեվ SEO-ին։ Իրականում, դժվար չէ ապահովել բարձր դիրքեր որոնողական համակարգերում, բայց պետք է կարողանալ նաև պահել գրանցած արդյունքները։ Այդ պատճառով կարևոր է թեկուզ դանդաղ, բայց կայուն առաջխաղացումը։

Օրինակ, բանալի բառերն օգտագործելն ինքնին միայն օգուտ է տալիս առաջխաղացմանը, բայց եթե դրանց խտությունը չարաշահեք կամ նույն արտահայտությունը շատ կրկնվի, համակարգը ձեր կայքն անտեսանելի կդարձնի։ Նաև պետք է զգույշ լինել տեքստերի մեջ ինչ-որ ծառայություններ գովազդ անելիս։ Առհասարակ, տեքստի SEO վերլուծությունն արժանի է հատուկ ուշադրության։

Այնպես որ, պետք չէ փորձել խաբել Google-ը կամ Яндекс-ը (Yandex.ru), քանի որ այդ բոլոր գործողությունները կհանգեցնեն կարճատև արդյունքի, իսկ որպես հետևանք, կայքը կունենա խնդիրներ, ընդհուպ մինչև արգելափակում։