fbpx

Ինչպե՞ս կարող է սոցիալական մեդիա մարքեթինգը վնասել քո բիզնեսին

27/06/2022
որակյալ SMM մարքեթիգնի ծառայություններnbsp| WEBSTART


Այն, ինչը կարող է օգուտ բերել քո ձեռնարկությանը, սխալ գործածելու դեպքում հնարավոր է կործանի բրենդիդ հեղինակությունը։ Այո, սոցցանցերի սխալ գործածումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Այս նյութում խոսելու ենք սոցիալական մեդիա մարքեթինգի՝ SMM-ի, պատճառած վնասների մասին, եթե վստահեք այն չփորձված մասնագետի։

1. Ապատեղեկատվությունը

Անգամ եթե էջիդ քոնթենթի մեջ լուրերի մասին չես գրում, ամեն դեպքում հաճախ տալիս ես տեղեկատվություն անգամ առանց գիտակցելու դա։ Օրինակ՝ վիճակագրություն, անձնական տեսակետ՝ առանց նշելու, որ դա միայն սուբյեկտիվ կարծիք է և այլ տիպի ինֆորմացիա։ Այս ամենը պետք է 100% և եթե կա կասկած, անպայման նշվի, որ դա հաստատ տեղեկատվություն չէ։ Հակառակ դեպքում բրենդի, ընկերության հանդեպ վստահությունը նկատելիորեն կնվազի։ Ցանկացած, հատկվապես՝ մասնագիտական ինֆորմացիա պետք է ճշտել և վերաճշտել մի քանի անգամ։


2․ Անվտանգությունը

Վերջերս այնքան շատ խոսվեց two-factor authentication-ի կարևորության մասին, շատ մասնագետներ տեսանյութերով մանրամասն բացատրեցին՝ ինչպե ակտիվացնել։ Թվում է թե հատկապես բիզնես էջերի ադմինները պիտի առանց ասելու անգամ ուշադիր հետևեին իրենց էջերի անվտանգությանը, բայց արի ու տես, որ դա այդպես չէ։

Հատկապես եթե շատ բիզնես էջերի ադմին ես՝ դու վտանգում ես այդ բոլոր ընկերությունների հեղինակությունը։ Չէ՞ որ սոց.ցանցերի չատերում շատ հաճախորդների անձնական տվյլաներ և այլ տեղեկատվություն կա, որը, ցանկալի չէ, որ հանրայնացվի։

Իրականում այս խնդիրն արդիական է նաև վեբ կայքերի ստեղծման ոլորտում։ Այստեղ դեռ շատ անելիք ունենք։


3․ Ոչ գրագետ շփումը

Խոսքը վերաբերում է թե’ օնլայն շփմանը, թե’ վատ սպասարկմանը։ Լատինատառ գրել, գործնական շփման էթիկան չպահպանել, ուշ պատասխանել՝ այս ամենը վնասում է ընկերությանը, եթե անգամ դուք օնլայն շոփ չեք։

Սակայն սրա հակառակն էլ կա։ Երևի թե կարիք էլ չկա ասելու այն մասին, որ որքան էլ առցանց սպասարկումը լավ լինի, եթե համացանցից դուրս վերաբերմունքը ոչ պրոֆեսիոնալ է, ապա միանշանակ հաճախորդ կկորցնեք։ Սա իր հետ բերում է մի այլ խնդիր՝ SMM ծառայություններ մատուցողը պիտի հստակ պատկերացում ունենա ոչ միայն ոլորտի մասին, այլ նաև կոնկրետ այդ ընկերության, որպեսզի ճիշտ սպասելիքներ ձևավորի հաճախորդի մոտ։


4․ Անհամապատասխանություն մեդիա պատկերի և իրականության մեջ

Սա նախորդ կետի տրամաբանական շարունակությունն է։ Վառ օրինակն են եղունգների հարդարման և առհասարակ գեղեցկության սրահների շատհայկական էջեր։ Վերջիններս վերցնում են ուրիշ մասնագետների աշխատանքներ՝ Pinterest-ից կամ ցանկացած այլ հարթակից և ներկայացնում դա որպես իրենցը՝ գեղեցիկ ձևավորելով էջը և պատճառաբանելով, որ նույնությամբ կարող են ստանալ ննամ դիզայն։ Շատ հաճախ իրականությունն այլ է լինում, ինչն անխոս վնասում է հետագա վաճառքներին։


5․ Մրցույթներ

Որքան էլ որ տարօրինակ է, բայց թվային մարքեթինգի տվյալ գործիքը կարող է անդառնալի վնաս հասցնել թե’ ընկերությանդ հեղինակությանը, թե’ էջիդ հետագա ակտիվությանը։ Մրցույթը կարող է լինել «Կիսվիր գրառմամբ, հավանիր էջը» կատեգորիայից, կարող ես պատահական ընտրությամբ նվերներ հանձնել, սակայն բոլոր դեպքերում էլ վտանգը մեծ է։ Պետք է շատ զգույշ լինել ֆեյք էջերից, որոնք ստեղծված են հատուկ մրցույթների մասնակցելու համար, նաև պետք է թիրախավորման վրա շատ ժամանակ հատկացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ միևնույն է համացանցի բոլոր բարեխիղճ օգտատերերի միջից 100% ճշգրտությամբ ֆիլտրել այն անձանց, որոնք քեզ են պետք և այնպես անել, որ միայն նրանք մասնակցեն մրցույթին՝ շատ-շատ-շատ բարդ է։ Եթե ոչ՝ անհնար։



Սրանք այն գլխավոր կետերն էին, որոնց պետք է հատկապես ուշադիր հետևել, եթե չես ցանկանում, որ SMM մարքեթինգը, որի համար վճարում ես, հակառակ ազդեցություն ունենա։ Ինչպես տեսանք դրա վտանգը շատ մեծ է։

Իսկ եթե ցանկանում ես, որ SMM-ն աշխատի ամբողջական՝ լիարժեք կերպով, ապա պետք է նաև միացնել այս պրոցեսին ընկերությանդ վեբ կայքը կամ պատվիրել
կայքերի ստեղծում (web kayqeri stexcum) ծառայությունը։ Էժան բիզնես կայքերի պատրաստումը հասանելի է և’ փոքր, և’ միջին բիզնեսին, իսկ դրա բերած օգուտները երկար սպասեցնել չեն տա։