fbpx

Ինչպե՞ս կարող է օնլայն համակարգերի ստեղծումը փրկել բնությունը

02/09/2022
օնլայն համակարգերի ստեղծումnbsp| WEBSTART

Եթե մի օր այն գլխավոր՝ համաշխարհային թվային ցանցը սնուցող վարդակից անջատեն տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը, քաղաքակրթությունը մի պահ կքարանա։ Անհնար է պատկերացնել գործունեության մի ոլորտ, որտեղ չեն օգտագործվում ՏՏ-ի գործիքները։ Մինչդեռ, ի սկզբանե, նախատեսված էր օնլայն համակարգերի ստեղծում, որը պիտի մշակեր, պահպաներ և փոխանցեր տեղեկատվությունը։

Բայց, մի՞թե տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր կարող են ունենալ ավելի մեծ առաքելություն, քան բնության պահպանությունն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ հեռանկարներ են խոստանում ՆԱՍԱ-ի դարակազմիկ հաջողությունները, բայց վերջերս ստեղծված ռոբոտ ձուկն, օրինակ,  արդեն պատրաստվում է մաքրել ջրամբարները միկրոպլաստիկից։ Ի վերջո, այսօր մեզ ընդամենը մի մոլորակ է վստահված։ Եվ, ՏՏ օգտագործումը  կարող է նպաստել մի ամբողջ բուսական աշխարհի պահպանությանը։

ԵՎ ուրեմն, ինչպե՞ս  են տեղեկատվական տեխնոլոգիաները  <<համագործակցում>> շրջակա միջավայրի հետ։ Ստորև կարդացեք օնլայն համակարգերի ստեղծման մասին, որոնք իրենց ներդրումն ունեն մոլորակի <<թոքերի>> պահպանության նշանակալից գործում։

Ecosia-ն որոնողական համակարգ է, որն աչքի է ընկնում շրջակա միջավայրի հանդեպ իր հոգատար վերաբերմունքով։ Յուրաքանչյուր յոթ հարցումից կամավորները ծառեր կտնկեն մոլորակի այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է։ Ընկերությունն օգտագործում է էներգիան վերականգնող աղբյուրներ՝ իր սերվերները սնուցելու նպատակով։ Հատկանշական է, որ իր հաշվետվություններում Ecosia-ն ներկայացնում է , թե որտեղ է ուղարկվել գումարն ու չի պահպանում կամ վաճառում օգտատերերի տվյալները։

Նմանատիպ հետաքրքիր գաղափար են մշակել նաև <<Տնկիր անտառ>> նախաձեռնության հեղինակները․  ստեղծել են բջջային հավելված, որտեղ կարող եք գումար նվիրաբերել հրդեհից կամ այլ բնական աղետներից տուժած տարածաշրջանում անտառ տնկելու համար։ Այնուհետև կամավորները ծառ կտնկեն ձեր կողմից նշված վայրում և դուք հնարավորություն կունենաք հետևել ինչպես է ծառն աճում։ 

Ի դեպ, ստարտափը ստեղծել էր նաև ուսուցողական խաղ, որտեղ խաղացողը սովորում է, թե ինչպես է պետք վերականգնել  անտառը, որքան ժամանակ է պահանջվելու , որ կենդանիներն են առաջինը տեղավորվելու անտառի տարածքում և այլ հետաքրքիր փաստեր։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, արտադրված սննդամթերքի 1/3-ը հայտնվում է աղբավայրում։ Այս հարցի շուրջ մտածել են Eatme երիտասարդ ստարտափի հեղինակները։ Նախաձեռնության կարգախոսն է ՝ <<Պահպանիր սնունդը, փրկիր մոլորակը։ Հեղինակները կայք և հավելված են ստեղծել, որտեղ կարելի է <<փրկել>> ռեստորանների սնունդը՝ ստանալով մեծ զեղչեր։

Nofence ստարտափը ռադիո հսկողություն է կենդանիների համար։ Նորվեգական Norselab ստուդիան կենտրոնացած է անասնաբուծության զարգացման և բարելավման գաղափարի շուրջ։ Ստարտափի հիմնադիրները վիրտուալ ցանկապատ են մշակել, որը հեշտացնում է անասունների վերահսկողությունը և մեծացնում արոտավայրերի պաշարների ներուժը։ Nofence-ն օգտագործում է հատուկ սարքեր, որոնք թույլ են տալիս կենդանուն ուղղորդել այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է հովիվին։

Ծրագրի բնապահպանական բաղադրիչը վերացման տակ գտնվող բույսերի փրկությունն է, որոնք, հաճախ, ընտանի կենդանիների <<զոհ>> են դառնում։ Արոտավայրերի քարտեզի վրա կարելի է ճշգրիտ նշել <<մեռած գոտիները>>, որից հետո նախիրը կարող է ապահով արածել, նույնիսկ արգելոցների տարածքում։

Գաղտնիք չէ, որ թափոնների տարանջատումը մեր մոլորակն աղտոտումից փրկելու ամենակարևոր  քայլերից մեկն է։ Ավելի, քան հինգ տարի է, ինչ Recyclemap-ը մարդկանց տրամադրում է արագ և հեշտ ճանապարհ՝ գտնելու իրենց մոտակա աղբի հավաքման կետը։

Սրանք  տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հիանալի օրինակներ են ՝ լուծելու էկոլոգիական խնդիրները, որին դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ, անկախ այն հանգամանքից, թե ՏՏ որ ճյուղն է ձեզ վստահված՝ օնլայն համակարգերի ստեղծում, կայքերի պատրաստում, SEO օպտիմիզացիա,  թե՞ փաթեթավորման դիզայնի ստեղծում։