fbpx

Հղումները կփրկեն ձեր բիզնեսը

11/06/2020
hxumnere kprken dzer biznese blognbsp| WEBSTART

Ի՞նչ եք կարծում, բիզնեսի զարգացման համար բավարա՞ր է արդյոք պատվիրել վեբ կայք։ Այն միանշանակ պիտի ներկայացնի ձեր մատուցած ծառայությունների բոլոր առավելությունները։ Սակայն SEO-ն այդքանով չի ավարտվում։ Այդպես ձեր մասին կարող են տեղեկանալ միայն նրանք, ովքեր արդեն գիտեն տվյալ ձեռնարկությունը։ Իսկ ինչպե՞ս գրավել նոր հաճախորդների ուշադրությունը։ Այս մասին կխոսենք մի քանի պարբերությունից։

Ինչպես գիտենք, բալանսավորված օպտիմիզացիայի համար օգտագործվում են դրա թե՛ ներքին, թե՛ արտաքին ճյուղերը (Off-Page SEO, On-Page SEO)։ Այստեղ բավականին լուրջ դեր են տանում հղումները։ Դրանք որոնման համակարգում կշիռ են հաղորդում կայքին։

Տիրապետելով որոշ նրբությունների, կարելի է բավականին հեշտ պարզել, թե որ խնդիրն է խանգարում ձեր բիզնեսի զարգացմանը։ Ներկայացնենք լինքերի մի քանի տեսակ, որոնք կարող են օգնել, եթե ճիշտ ժամանակին կիրառեք կամ անհրաժեշտ ուշադրություն դարձնեք դրանց։

Ցանկացած բիզնեսի համար կարևոր է նոր հաճախորդների հոսքը։ Արտաքին ռեսուրսներից ձեր կայք թրաֆիք ապահովելու լավագույն միջոցը ետ-հղումերն են (backlink): Նշանակում է, որ ձեր կայքի հղումը տեղադրված է լինում նման թիրախային լսարան ունեցող կայքում։ Որքան ավելի հեղինակային է կայքն, այդքան արժեքավոր է լինքը SEO-ի համար։

Կոտրված հղումը (broken link), թանգմանվում է նաև որպես չաշխատող։ Այսինքն, երբ կայքը դառնում է օֆֆլայն, հեռացվում կամ redirect է լինում։ Սա բոլորիս քաջ հայտնի Error 404-ն է։ Նման թյուրիմացությունից խուսափելու համար հարկավոր է հասցեն փոխելիս կատարել նաև բոոլոր այլ անհրաժեշտ տեղափոխությունները, այդ թվում և հոսթինգի հետ կապված։

Ուշադրութան արժանի են նաև այն էջի լինքերը, որտեղ շատ է հանդիպում նմանակ քոնթենթ։ Օրինակ՝ կայքն ամբողջությամբ մի թեմատիկայի շուրջ է։ Նման դեպքերում, հնարավոր է հարկ լինի նյութին ավելացնել կանոնիկալ հղում (canonical URL)։ Դա արվում է, որպեսզի համակարգը չընդունի նմանակ քոնթենթը որպես կրկնօրինակ, քանի որ վերջինս շատ վատ է ազդում կայքի որոնման համակարգում զբաղեցրած դիրքի վրա։

Ձեր կայքի օպտիմիզացիայի վրա ազդում են նաև այնտեղ տեղադրված լինքերը։ Պետք է ուշադիր լինել, որպեսզի ձեր կայք բերող հղումները սպամի բնույթ չկրեն, կասկածելի քոնթենթվ կայքերից չլինեն։

Իսկ ինչպե՞ս դա անել։ Կան հատուկ գործիքներ։ Օրինակ, Google Disavow Tool-ի միջոցով հնարավոր է ինքնուրույն կառավարել հղումների հուսքը, ավելացնելով դրանք հատուկ ֆայլի մեջ։ Նման կերպով մենք Google-ին տեղեկացնում ենք, որ պետք չէ հաշվի առնել նշված հղումները, քանի որ դրանց պատճառով կկորցնեք բարձր դիրքեր գրավելու հավանականությունը։

Առհասարակ, կարևոր է օգտագործել օպտիմիզացիայի բոլոր գործիքներն ըստ անհրաժեշտության։ Ամեն ինչ պետք է լինի չափավոր և տեղին։ Դա է միակ մասնագիտական մոտեցումը, որը և տալիս է ցանկալի արդյունք։