3D մարքեթինգ. Գովազդի ավելի լայն հնարավորություններ

13/07/2022 Մարքեթինգ
3d մարքեթինգի հնարավորություններըnbsp| WEBSTART

Թե ինչ է 3D դիզայնը մենք ուսումնասիրեցինք NFT-ների մասին այս նյութում։ Այժմ ժամանակն է տեսնել, թե ինչ մարքեթինգային նշանակություն ունի այս նորարարությունը։ Եվ արդյո՞ք 3D մարքեթինգն այդքան նոր է, որքան բոլորիս թվում է։

3D ֆիլմերի մասին գիտեն, եթե ոչ բոլորն, ապա շատերը։ Երբ քեզ զգում ես մի ամբողջականի մասնիկ, էկրանում կատարված գործողության մասնակից՝ ֆիլմն ավելի հետաքրքրիր է դառնում դիտել։ Այդ ամենի հետևանքով և տեխնիկայի զարգացման արդյունքում, 3D դիզայնն ավելի հասանելի դարձավ։ Եվ շատ ընկերություններ որոշեցին գովազդել իրենց հենց այդ հնարքի միջոցով։

Սա նշանակում է, որ մարքեթոլոգները պետք է անհապաղ նոր ոլորտ և գործիքակազմ ուսումնասիրեին։ Ինչն էլ հաջողությամբ արեցին և անում են մինչ օրս։ Ոլորտը նոր չէ, սակայն գործիքներն անընդհատ փոփոխվում, զարգանում են։ Այստեղ առաջ եկավ մարքեթինգի նոր ուղղվածություն։

3D մարքեթինգը



Այո, նոր գործիքը փոխեց խաղի կանոնները մարքեթինգի համար. մասնագետներն ավելի ու ավելի նոր հնարքներ էին մտածում՝ 3D մոդելավորումից մինչև մակետների օգտագործում։ Այս փոփոխությունները չշրջանցեցին նաև թվային մարքեթինգի ոլորտը, քանի որ դա այսօր ամենաարդիական ձևն է բրենդի ճանաչելիությունն ավելացնելու։ Ի դեպ, Հայաստանում եռաչափ պատկերների օգտագործումը տարածված է նաև արտաքին գովազդում։

Օնլայն տիրույթում վաճառվող ապրանքի իրական եռաչափ տեսքն ուսումնասիրելու հնարավորությունը պարզապես մի քանի անգամ ավելացնում է իմպուլսիվ գնումներ կատարելու հավանականությունը։ Ինչպես գիտենք, մարդկության գերակշռող մասը՝ առանց մտածելու, հենվելով միայն էմոցիաների վրա կատարում է այնպիսի գնումներ, որոնց համար հաճախ փոշմանում է, սակայն արդեն ուշ է լինում։

Ինչու՞ 3D մարքեթինգ


Ինչպե՞ս 3D մարքեթինգը կարող է օգնել ամենատարբեր բրենդներին՝ կախված, թե ինչ ոլորտի ներկայացուցիչ է։ Այսօր լայն տարածում են գտնում սոցցանցերում 3D տեսահոլովակներով միացրած գովազդները, որոնք ավելի արդյունավետ են, մարդիկ ավելի շատ են կիսվում դրանցով իրենց էջերում, ուղարկում ընկերներին և մեկնաբանություններ թողնում։ Նման տեսանյութեր կարելի է պատրաստել արդեն անկախ ընկերության ոլորտից։

Ի՞նչ գովազդել 3D-ի միջոցով

Նախորդ պարբերությունից հասկացանք, որ նման գովազդը ոլորտային սահմանափակումներ չունի։ Կախված թիմի երևակայությունից և մարքեթինգային նպատակներից՝ կարելի է ստանալ գրեթե ամեն ինչ։ Սակայն նման գովազդը մի փոքր ավելի ժամանակատար և ծախսատար է թե’ վիդեո, թե’ ֆոտո ֆորմատի համար։ Ուստի պետք չէ նման գործիքն օգտագործել առանց հստակ նպատակ ունենալու։ Դա նման կլինի գումարը քամուն տալուն։ Նույն հաջողությամբ կարող ես գնել հագիդ մի քանի անգամ փոքր բրենդային կոշիկներ. դու դրանք ունես, բայց հայտնի չէ, թե ինչ ես անելու դրանց հետ 😉

3D մարքեթինգի լավագույն օրինակները մեզ հանդիպում են հիմնականում այն ոլորտների ներկայացուցիչների մոտ, որոնք ունեն որևէ պրոդուկտ կամ տարածք գովազդելու։ Երբ կայք մուտք գործելը փոխարինում է տանից դուրս գալուն՝ հաճախորդներն ավելի տրամադրված են գնել հենց այդ խանութից։ Իսկ երբ նրանք կարող են տեսնել ապրանքը, գույքը, կահույքը կամ մեքենան եռաչափ պատկերով՝ առավել ևս։

Ամոփենք ասվածը։ Եվ այսպես, քեզ հաստատ կօգնի 3D մարքեթինգ ծառայությունը, եթե դու՝

1. Ունես օնլայն խանութ՝ կապ չունի, թե ինչ ես վաճառում

2. Զբավում ես բրենդ մարքեթինգով

3. Ունես կահույքի վաճառքի սրահ

4. Ունես մեքենաների վաճառքի սրահ

5. Զբաղվում ես կահույքի կամ զարդերի մոդելավորմամբ

6. Զբաղվում ես NFT մարքեթինգով


Իհարկե սա ամբողջական ցուցակը չէ. քո տարբերակները կարող ես ավելացնել մեկնաբանության դաշտում կամ նյութով քո էջում կիսվելիս 😉

Ի՞նչ անեն մարքեթոլոգները

Չվախենան և չվարանեն։ Մեզ մոտ 3D մարքեթինգը եկել է վստահ քայլերով և, հավանաբար կմնա դեռ երկար։ Պետք է ուսումնասիրել և շատ-շատ փորձեր կատարել։ Ի դեպ, մենք Webstart-ում արդեն սկսել ենք այդ շարքը՝ հաճախորդների համար արված վեբ դիզայնի և սոց.ցանցերի դիզայնի վրա աշխատելիս և շուտով կկիսվենք մեր փորձով 😉

Եթե ցանկանում ես ունենալ հիշվող և թրենդային բրենդ, ապա թվային մարքեթինգը սկսելու համար կապ հաստատիր մեզ հետ։

window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });