fbpx

Լավ որակի տեսանյութեր ներբեռնելու 5 անվճար կայք

27/05/2020
lav voraki videoner nerbernelu kayqernbsp| WEBSTART

Ըստ բազմաթիվ հետազոտությունների, մարդու ուղեղն ինֆորմացիան ավելի լավ է ընկալում, երբ այն ներկայացված է վիդեո ֆորմատով։ Տեսանյութերը միշտ հասարակ ֆոտոյից ավելի ազդեցիկ են։ Տեղին կլինի, չէ՞, բաց չթողնել նման գործիքը վեբ դիզայնի վրա աշխատելիս։

Այժմ շատ տարածված է տեսանյութեր գնել տարբեր վճարովի կայքերից։ Ասում են՝ որքան այն թանկ է, այնքան ավելի լավն է համարվում։ Սակայն, եկեք չմոռանանք նաև, որ նույնիսկ ամենաթանկ տեսանյութը կայքի թրաֆիքը չի ավելացնի, եթե տեղին չի օգտագործված։

Եվ այսպես, ստեղծարար միտքը՝ ձեզնից, իսկ մենք գտել ենք մի քանի հրաշալի կայք, որտեղից կարող եք անվճար լավ որակի տեսանյութեր ներբեռնել։

1․ Archive.org
Հիանալի ոչ կոմերցիոն կայք է, որտեղ կարող եք գտնել հազարավոր հին վիդեոներ, նկարներ, երաժշտական կատարումներ և այլ պիտանի ինֆորմացիա։


2․ Vimeo
Յութուբի հայտնի անալոգն է, որը թույլ է տալիս նաև ներբեռնել վիդեոներն HD ֆորմատով։


3․ Video Pexels
Ի սկզբանե, կայքը ստեղծվել է որպես նկարների փոխանակման հարթակ, սակայն ժամանակի ընթացում ավելացավ ևս մի ճյուղավորում՝ ամեն ինչ գեղեցիկ հոլովակ ստանալու համար, սկսած բնության տեսարաններից, մինչև անգամ թայմլափսեր։


4․ Pond5
Ավելի քան 10․000 կարճամետրաժ հոլովակներ, որոնք կարող եք ազատ օգտագործել։ Սա նմանօրինակ ամենամեծ հարթակներից է։


5․ Gifing
Ըստ տարբեր ոլորտներոում աշխատող օգտատերերի, այս մեկն ամենահարմար հարթակն է։ Որպես առավելություն նշում են այն, որ բոլոր հոլովակներն ուղղահայաց են, ինչը շատ հարմար է, օրինակ, ինստագրամի համար։

Այս կայքերից յուրաքանչյուրը կարող է լինել «ոսկե բանալի» ձեր ձեռքում, եթե ավելացնեք մի փոքր կրեատիվություն։

Շարունակե՛ք խնայել ձեր ժամանակը․ մենք մեր նյութերով կօգնենք ձեզ այդ հարցում։