Ինչպե՞ս գտնել իդեալական ծրագրավորող

inchpes_gtnel_tsragravorox

Երևի հիշում եք, որ խոսում էինք վեբ կայքի դիզայնից։ Կայքի դիզայնի մասին մտածելուց առաջ, պիտի նախ հենց վեբ կայք ունենաք։ Այսինքն՝ պիտի գտնեք մասնագետի, որը կիրականացնի այդ ամենը։ Այո՛, խոսքը ծրագրավորողի մասին է։

Ծրագրավորողը թվերի ու կոդերի հավաքածուից ձեզ համար ազդեցիկ բիզնես գործիք ստեղծողն է, այդ պատճառով, պետք է շատ պատասխանատու մոտենալ այդ ընտրությանը։ Իսկ ի՞նչ կանեիք նման հարցի բախվելիս հենց Դուք։

Ապրելով Հայաստանում, բոլորս էլ լավ մասնագետ փնտրելիս, առաջին հերթին ծանոթների շրջանում ենք հարցումներ անում։ Բայց նման մասնագետին աշխատանք վստահելն ունի հատևյալ վտանգը՝ առաջին հերթին, հնարավոր է ձեր և ձեր ծանոթի ճաշակն ու որակի մասին պատկերացումները չհամընկնեն։ Այդ դեպքում կամ փչանում են հարաբերությունները տվյալ մարդու հետ, կամ էլ ստիպված կրկնապատկում եք ծախսերը՝ նոր մասնագետ վարձելով։

Իհարկե, բացառություններ ևս լինում են, սակայն ռիսկի դիմելն այդքան էլ լավ միտք չէ, երբ արդյունքից բիզնեսի ապագան է կախված։ Այդ դեպքում տեղին է հարցը, թե ի՞նչպես գտնել վստահելի մարդ։ Պատասխան․ կա այլընտրանք՝ համացանցը։ Կարող եք պարզապես փնտրել համացանցում ձեր ցանկացած տվյալներով անհատ կամ (ինչն ավելի հուսալի է) նման ծառայություններ մատուցող ընկերություն, տեղում ծանոթանալ նրանց գործերին։

Հաջորդ քայլը՝ հստակ պատկերացում կազմել, թե ինչ մասնագետ է ձեզ պետք։ Դժվար չէ կռահել՝ նա պիտի լինի գրեթե անթերի։ Կամ գոնե ճկուն մտածողությամբ։ Այդպես անհամաձայնությունները հեշտ կհարթվեն։ Եվ հետևաբար, ահա այն ինֆրմացիան, որը պետք է հստակեցնեք ծրագրավորողի աշխատանքի մասին, մինչև իր պատվիրատուն դառնալը, որպեսզի ձեզ համար նա իդեալական լինի։

1․ Գինը։ Դա բոլորիս է հուզում և միշտ։ Սակայն պետք չէ խաբվել՝ նման գործը շատ էժան երբեք չի լինում։ Միշտ համեմատեք գինն ու հատկացվելիք ծառայությունները։

2․ Ժամանակը։ Ցանկալի է տալ վերջնաժամկետ, բայց վերջնաժամկետից առաջ պատրաստի աշխատանքը քննարկելն ուղղակի անհրաժեշտություն է։

3․ Պորտֆոլիո։ Դա ավելի հեշտ է ընկերությունների կայքերում։ Անհատի հետ պիտի կապ հաստատեք, աշխատանքներին ծանոթանալու համար, մինչդեռ ընկերություններն իրենց կայքերում տեղադրում են աշխատանքները (օրինակ՝ մեր էջն ունի նման բաժին)։

4․ Անվտանգությունը։ Համացանցի հետ կապված ամեն ինչ պետք է լինի լավ պաշտպանված։ Իսկ բիզնեսի դեպքում, վտանգի տակ կլինեն ոչ միայն ձեր, այլ նաև հաճախորդների և գործընկերների տվյալները։

5․ Անհատական կոդ։ Դա նույնպես անվտանգության հետ է կապված։ Մշակելով անհատական կոդ, այլ ոչ թե օգտագործելով արդեն պատրաստին, ծրագրավորողը մինիմումի է հասցնում հետգայում հաքերների այդ կոդը ջարդելու հավանականությունը։

6․ Աշխատանքի ճկունություն։ Կայք պետք է հնարավոր լինի մուտք գործել ամեն տեսակ սարքավորումով։

7․ Երաշխիք։ Օրինակ, եթե երաշխիքը մի տարով է, ապա մասնագետն անվճար լուծում է յուրաքանչյուր խնդիր վեբ կայքի հետ կապված, որն առաջանում է այդ մի տարում։

Այդքան էլ բարդ չի, չէ՞, գտնել ձեր համար իդեալական ծրագրավորող։ Իրականում, պարզապես պետք է հստակ պատկերացնել, թե ինչ եք ցանկանում և առանց երկմտելու, հստակ ներկայացնել պահանջները։

Նյութն ամբողջությամբ պատրաստեց Սաթի Ավագյանը։

admin

About admin

Թողնել մեկնաբանություն

Appelle nous