fbpx

Ինչպե՞ս բացել օնլայն խանութ

Ինչպես բացել օնլայն խանութ | WEBSTART

Օնլայն խանութը վեբ կայքի տեսակ է, որտեղ ցուցադրված է խանութի ամբողջ տեսականին։ Այն աշխատում է 24 ժամ և առանց վաճառողի։ Շատ օնլայն խանութներ ֆիզիկական հասցե չեն ունենում, հետևաբար կարևոր է, որ օգտատերը կարողանա հեշտ գտնել իրեն հետաքրքրող ապրանքատեսակը, ապա ցանկության դեպքում պահի զամբյուղի մեջ կամ միանգամից գնի այն։ Եթե ցանկանոմ ես ունենալ առցանց բիզնես, բայց չգիտես՝ ինչից սկսել, ապա մեր նյութն այն մասին, թե ինչպե՞ս բացել օնլայն խանութ քեզ կօգնի։

Լավ ինտերնետ խանութ ունենալու համար կարևոր նախապայմաններն են՝

  • Ցուցադրել ապրանքատեսակների իրական նկարներ
  • Հետաքրքիր և մանրամասն նկարագրություններ գրել
  • Անընդհատ թարմացնել կատալոգը
  • Ապահովել հետադարձ կապ

Սակայն այդպիսի օնլայն խանութներ շատ կան․ մրցակցությունն օրեցօր մեծանում է։ Հետևաբար, կարևոր է նաև տարբերվել, հիշվող լինել և ունենալ շահավետ առաջարկներ։ Մեծ դեր է կատարում նաև ճկունությունը։

Մեր ծրագրավորողները ձեզ հետ միասին 0-ից կստեղծեն ժամանակակից թրենդներին  համապատասխան ֆունկցիոնալ կայք։

Իհարկե, այստեղ նույնպես կարևոր է նախ ճիշտ թիրախավորել ձեր լսարանը, ապա հասկանալ նրանց հնարավորություններն ու պահանջները։ Ըստ այդ պահանջների էլ մեր ծրագրավորողները ներկայացնում են կայքի դիզայնն ու գլխավոր ֆունկցիաները։

Ամեն դեպքում, անկախ ինտերնետ խանութի հաճախորդի պահանջներից, բոլոր օգտատերերը նախ ձգտում են հարմարավետության։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կախված հրահանգների դասավորվածությունից, դիզայնից, որքան հեշտ և հաճելի է կայքից գնումներ կատարել, այդքան ավելի շատ ժամանակ է օգտատերն անցկացնում կայքում և, որպես կանոն, ավելի շատ գնումներ է կատարում։ Ըստ վիճակագրության, նման հաճախորդներն են հիմնականում դառնում մշտական։

Շատերն ինտերնետ խանութից չեն գնի անգամ ամենաէժան ապրանքը, եթե չտեսնեն նույն ապրանքն արդեն գնած օգտատերերի գնահատականը, մեկնաբանությունն ու տեղադրած նկարը։ Հետևաբար, կայքն ավելի լավ կաշխատի, եթե հնարավոր լինի թողնել և կարդալ մեկնաբանություններ։

Մի նրբություն ևս, օգտատերը պիտի իրեն ապահով զգա։ Ցանկալի է, հնարավորության դեպքում ապահովել միջոցների վերադարձ, եթե ապրանքը վնասված է տեղ հասել։

Ահա հիմնական կետերը, և դրանցից բխող բոնուսներ, որոնցով օժտված օնլայն խանութը վստահաբար երկար կաշխատի ի օգուտ ձեզ։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ: Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։