fbpx

Ինչու բացել բլոգ

Ինչու բացել բլոգ | WEBSTART

Անձնական կամ այլ թեմատիկ բլոգը կարող է համատեղել գրեթե ցանկացած տեսակի վեբ կայք։ Այն քեզ համար է, եթե դու անձամբ տարբեր ծառայություններ ես մատուցում և ունես ներկայացնելու աշխատանքներ (լուսանկարիչ, օպերատոր, ոսկերիչ, դիզայներ, ճարտարապետ, ատամնաբույժ, պլաստիկ վիրաբույժ և այլն), եթե հայտնի անձնավորություն ես կամ միգուցե դեռ հայտնի չես, բայց ցանկանում ես բլոգ բացել։ Ինչու բացել բլոգ ՝ յուրաքանչյուր ծրագրավորող որոշում է ըստ պատվերի։ Բլոգ բացելու համար կարևոր է հետևել մի քանի պարզ կանոններին։

Բլոգը կարող է լինել՝

  • Անսահմանափակ էջերով
  • Ունենա ինդիվիդուալ դիզայն
  • Պարունակի անձնական և թեմատիկ ինֆորմացիա

Անձնական բլոգը կոչված է գովազդել քո մատուցած ծառայությունները կամ անձը կամ այն թեման, որում դու մասնագիտացված ես։ Այն հիմնականում ունենում է հետևյալ կառուցվածքը՝

  • Անհրաժեշտ կարճ ինֆորմացիա քո և թեմայի մասին
  • Մատուցելիք ծառայությունները՝ եթե անհրաժեշտ է
  • Թեման, կատեգորիաները և ենթաբաժինները
  • Մեկնաբանությունների հատված
  • Հետադարձ կապի հնարավորություն (և/կամ հեռախոսահամար, սոց․ցանցեր, էլ․փոստ)

Եթե հայտնի անձնավորություն ես, ավելանում է նաև քոմասին պաշտոնական լրահոսը։ Այսինքն, կայքը կարող է դառնալ պորտալ։ Կարելի է նաև պարզապես ավելացնել նորությունների բաժին։

Բլոգի դեպքում ծառայությունների բաժինը կարող է փոխարինվել հենց նորություններ բաժնով։ Այսինքն՝ ամբողջ կայքը լինում է բլոգ։

Ցանկացած դեպքում շատ կարևոր է SEO-ն, քանի որ գործ ունեք համաշխարհային մրցակցության հետ, հատկապես, եթե ձեր առաջարկած ծառայությունները կարելի պատվիրել նաև հեռավար կարգով։

Անձնական բլոգը՝ անձնական կայքից հետո, ամենաինդիվիդուալն է վեբ կայքերի բոլոր տեսակներից։ Այստեղ պատվիրատուի ճաշակը շատ մեծ դեր ունի։ Իսկ մեր մասնագետների խնդիրն է մարքեթինգային լուծումներով  ճիշտ հունի բերել նրա անձնական բրենդը։

Մեզ մոտ ցանկացած ծառայության գին հաշվարկվում է անհատապես՝ կախված կայքի տեսակից և դրա համար անհրաժեշտ ֆունկցիոնալից։ Նաև կարող ենք առաջարկել փաթեթային լուծումներ՝ ավելի մատչելի գներով։ Վճարման հարմար եղանակները կօգնեն այն իրականացնել ինչպես Երևանից, այնպես էլ՝ ցանկացած մարզից։ Հաճախորդի հարմարությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է։

Նախքան ապագա կայքի վրա աշխատանքներ սկսելը, մեր պրոյեկտ մենեջերը՝ համակարգված բրիֆ հարցաշարի շնորհիվ, հստակեցնում և դոկումենտացնում է բոլոր մանրամասները, որպեսզի հետագայում ժամանակ չկորցնեք դրանց անդրադառնալու վրա։

Webstart Digital Group-ը զբաղվում է կայքերի ստեղծմամբ Երևանում, SEO առաջխաղացմամբ, գրաֆիկ և վեբ դիզայնով և բրենդինգով 12 տարուց ավել։ Մենք ունենք հաջողությամբ ավարտած պրոյեկտներ Play City, Sky Supermarket, Kinopark, Yerevan Mall և այլ հայկական, ֆրանսիական, ռուսական հայտնի կազմակերպությունների համար։ Մեր աշխատանքներին կարող ես ծանոթանալ՝ տեսնելով պորտֆոլիոն։ Իսկ եթե ունես այլ հարցեր՝ սիրով կպատասխանենք, հարկավոր է միայն կապ հաստատել մեզ հետ։