Ինչ է սպասվում բիզնեսին COVID 19-ի ավարտից հետո

inch-e-spasvum-biznesin-covid-19-i-avartic-heto

Վերջին շաբաթների ընթացքում տնտեսությունը կաթվածահար արած կորոնավիրուսը վերջին 50 տարվա աղետներից թերեւս ամենածավալայինն է տնտեսություններին հասցրած վնասի չափերով

Ցանկացած ճգնաժամային պայմաններում թե պետական հատվածը, թե մասնավոր հատվածը ստիպված է լինում անցում կատարել հակաճգնաժամային կառավարման , մշակել մարտավարական քայլեր, որոնք հնարավորինս արագ կհանեն ձեռնարկությանը կամ պետությանը նման իրավիճակից, իսկ ինչ անել այն դեպքում երբ չգիտես թե ինչ սպասել , երբ հնարավոր չէ կանխատեսել ընթացքը՝ տենդենցը :

Ճգնաժամերը բաժանվում են հետեւյալ ճյուղերի՝ ֆինանսական, տնտեսական, Էներգետիկական, ռազմա-քաղաքական, հոգեբանական, Էկոլոգիական: Կովիդ 2019 —ի դեպքում ճգնաժամը հարվածում է գրեթե բոլոր ճյուղերին: Ներքին եւ արտաքին աշխատանքի շուկան պարալիզացված են, ինչի հետեւանքով ձեւավորվում է երկու տեսակի սպառողական հատված՝ մարդիկ, ովքեր հոգեբանական սահմանափուկմներ ստանալով ազատության բացը կոմպենսացնում է առցանց գնումներ կատարելով եւ մարդիկ, որոնք շարժվում են մաքսիմում խնայողություն կատարելով:

Ինչ է մնում անել բիզնեսներին:

  • Retail-ին ապրանքաշրջաառություն ապահովող ընկերությունները հետեողականորեն օպտիմալացնել պահուստային մատակարարման ծավալները, քանի որ պետությունների միջեւ արտաքին առեւտուրը կասեցվել է:
  • Այն ձեռնարկությունները որոնց հումքային բաղադրիչները ներմուծվում էր չինաստանից կամ պարսկաստանից հնարավորինս արագ պետք է ձեռնամուխ լինեն գտնելու ալտերնատիվ ուղիներ, այլապես հետագայում տնտեսական գործընթացում ինտեգրման խնդիրներ են ստեղծվելու: Covid 19-ը այս պահին պետությունից պետություն անցում է կատարում անկանխատեսելի հաջորդականությամբ ինչը եւս նվազեցնում է տարբեր պետությունների մեջ գործարար շրջանակների համագործակցությունը:
  • Փաստացի այս պահին բազմաթիվ տնտեսական ճյուղերում տեղի է ունենում վերադասավորում, եւ պետությունը, որպես դեռ կենդանի օրգանիզմի մի մաս, պետք է աջակցությամբ փորձի պահել սպառումը, ծառայություններն էլ իրենց հերթին պետք է մտածեն անցում կատարել վիրտուալ տիրույթ, այս պահին այն ընկերությունները, որոնք կհասցնեն դաջվել սպառողի հիշողությունում հետագայում եւս կստանան սպառողի համակրանքը՝ օրինակ հրատարկչություններից մի քանիսը կոնկրետ ժամային միջակայքերում իրենց կայքերում անվճար հասանելի են դարձրել տարբեր ժանրերի գրականություններ: Universal Studio-ն այն ֆիլմերը, որոնք պետք է ցուցադրվեին կինոթատրոնում՝ լսարանը չկորցնելու նպատակով ներկայացնում են նոր ֆիլմերը հատուկ պատրաստված վիրտուալ տիրույթներում։ Ըստ Purpose 2020 հետազոտական ընկերության սպառողների 53%-ը բիզնեսից ակնկալում են սոցիալական պատասխանատվություն, սա գիտակցում են առաջատարները՝ օրինակ Մակդոնալդսը, Աուդին եւ այլ ապրանքնաիշեր պատահական չէ որ իրենց տարբերանշանում կաարում են բաժանում դրանով շեշտելով բուն խնդիրը եւ վնասից հեռու լինելու ձեւը:

Միջազգային ընկերությունները կրճատում են հեռուստատեսյին գովազդին ուղղվող ծախսերը, քանի որ գրեթե բոլոր միջազգային կարեւոր եւ սպորտային իրադարձությունները հետաձգվել են անորոշ ժամանակահատվածով ուստի Խորհուրդ չի տրվում կրճատել մարքեթինգին ուղղվող ծախսերը, քանի որ շրջանառու միջոցը ստեղծվում է վաճառքից. Գործունեությունները փակվում են ոչ թե ճգնաժամից այլ հակաճգնաժամային քայլերի բացակայությունից, փոխարեն խորհուրդ է տրվում ֆինանսներն ուղղել դեպի թվային դաշտ սոցիալական ցանցերով իրականացվող վաճառքները ըստ փորձագետների աճելու են 22,2% ով արդեն առաջին ամսում:

Տեղի ունեցող վարքային փոփոխությունները հիմք են հանդիսանալու հետագայում նոր բիզնես մոդելների առաջացմանը եւ առաջխաղացմանը:

Ինչ է խորհուրդ տրվում անել այսօր բիզնեսին՝

Ինչ է խորհուրդ տրվում անել այսօր բիզնեսին՝

  • Առկա հաճախորդների բազայի ակտիվացում Ճգնաժամային պայմաններում գլխավոր ակտիվը հավատարիմ հաճախորդներն են հատկապես, եթե նրանք լոյալ են , անհրաժեշտ է միայն հիշեցնել կազմակերպության գործունեության մասին ցույց տալ որ այս պայմաններում եւս կազմակերպությւոնը նրանց կողքին է, բացի այդ լոյալ հաճախորդի հետ փոխհարաբերությունը մեծ ծախսեր չի պահանջում: Որպես հպման կետեր կարելի է օգտագործել ծանուցումները:
  • Պատրաստել հնարավորինս օնլայն խորհրդատվական գործիքներ Գնում կատարելու մեխանիզմը կարճաժամետ փոփոխվել է, բայց պահանջմունքը ոչ, այն սպառողները ովքեր գնելու էին կենցաղային տեխնիկա այսօր եւս պատրաստ են գնելու. Անհրաժեշտ է ապահովել համապատասխան ինֆորմացիոն եւ խորհրդատվական սիմետրիկություն վիրտուալ տիրույթում՝ ավելացնել օնլայն չատ, ֆունկցիոնալ հետադարձ կապ, հեռախոսակապ կցված CRM-ին չկորցնելու համար լիդերին, իսկ Messenger-ների կցում, սկրիպտների ակտիվացումը, SEO օպտիմիզացումը եւ Վիզուալ գրավչություն դառնում է կենսական անհրաժեշտություն:
  • Կադրերի պահպանում ամեն գնով Առանցքային կադրերի կրճատումը միայն կարճաժամկետ խնայողություն կտա , իսկ հետագայում, երբ արդեն ամեն ինչ իր բնականոն վիճաին կգա առավել դժվար է լինելու գտնել նոր կադրեր, նրանց պատրաստել ադապտացնել եւ հասցնել մի մակարդակի, որում գտնվում էր արդեն կրճատված կադրը: Նաեւ կադրերի կրճատման դեպքում ռիսկ կա, որ նախկին աշխատողը կարող է հայտնվել մրցակից ըներությունում:
  • Շուկայի ձեր հատվածում ներկա կարգավիճակի գնահատում: Այն որ շուկայավարման կանոնները այս պահին որոշակի փոփոխությանների մեջ են դա ակնհայտ է սակայն խրախասուվում է տեղեկացվել հենց ձեր թիրախային լսարանի մոտ հոգեբականական, սոցիալ տնտեսական եւ ֆինանսական փոփոխություններից: Սկզբում կատարել կարգավիճակի գնահատում, այնուհետ ըստ դրա արյդունքների մշակել հետագա միջնաժամկետ ռազմավարություն:

Այսպիսով ինչ է սպասվում Կորոնավիրուսի մարման ավարտից հետո:

Բիզնեսը ստիպված է լինելու բազմաթիվ երեւույթների նայել այլ հայացքով, ճգնաժամը ֆիլտրում է կատարելու ոլորտներում, նորարար մոտեցում կիրառողները աֆտոմատ կերպով շրջանցելու են տրադիցիոն ուղին ընտրածներին, սպասվում է առցանց ուսուցման կտրուկ աճ , հաճախորդի խնդիրների լուծման նոր ուղիների գործարկում, հեռահար խորհրդատվության տրամադրման նոր ծավալներ, անհպում սպասարկումներ, նոր բիզնես-մոդելների գործարկում, աութսորս ծառայությունների հանձնման եւ մատուցման աճ, բազմաթիվ ոլորտներում սպասվող վերաֆորմատավորումներ՝ անցումը դեպի օնլայն տիրույթ անխուսափելի է, չի բացառվում նաեւ, որ վերանան այնպիսի տրադիցիոն ծառայություններ, որոնք ժամանակին սպառողի շրջանում ակտուալ էին: Խորհուրդ է տրվում մինչեւ Covid19-ի կարանտինային շրջանի ավարտը արդյունավետ օգտագործել այս ժամանակշրջանը դիմել մասնագետների ստեղծել մրցունակ կայք՝ ինչպես օրինակ Webstart ընկերությունը միայն կարանտինի շրջանի մեկնարկի պահից ստանալով բազմաթիվ պատվերներ հանձն առավ բիզնեսի տեղափոխումը դեպի օնլայն տիրույթ: Հետեւեք օրինակին…

Արթուր խաչատրյան

Յուրաքանչյուր ճգնաժամ իր հետ բերում է խնդիրներ, բայց եւ ստեղծում նոր թաքնված հնարավորություններ. հարկավոր է միայն դրանք տեսնել:

Հոդվածն ամբողջությամբ պատրաստեց բիզնեսի զարգացման մասնագետ
Արթուր խաչատրյանը

admin

About admin

Թողնել մեկնաբանություն

Appelle nous