Ի՞նչ է իրենից ներկայացնում կայքի կոնվերսիան

Ի՞նչ է իրենից ներկայացնում կայքի կոնվերսիան

Կոնվերսիան կամ փոխարկումը ցանկալի գործողությունն է, որը կայքի այցելուից ակնկալում են մարքեթոլոգները:
Այն կայքի այցելուների քանակի հարաբերությունն է, ովքեր կատարել են ցանկացած նպատակային գործողություն (գնում, բաժանորդագրություն, ապրանքի ավելացումը զաբյուղ, հարցաթերթիկի լրացում), այցելուների ընդհանուր թվին:
Գրանցումը, ապրանքի ավելացումը զաբյուղ, հարցաթերթիկի լրացումը կոչվում է միկրոկոնվերսիա, իսկ ապրանքի գնման ու վճարման հետ կապված կոնվերսիաները կոչվում են մակրոկոնվերսիաներ:

Կայքի կոնվերսիան մեծացնելու համար հարկավոր է.

  1. Սեգմենտացիա և Ռեմարքեթինգ

    Թիրախային խմբերի հետ աշխատելու համար անհրաժեշտ են հատուկ գործիքներ։ Առաջինը հաճախորդների սեգմենտացիան է ըստ տարատեսակ պարամետրերի (առավել հաճախ ըստ հետաքրքրությունների)։ Երկրորդը ռեմարքեթինգ (կամ ռեթարգեթինգ)՝ այցելուին կայք վերադառցնալու համար:

  2. Ստուգեք վերնագրերը

    Վերնագրի նպատակն է գրավել օգտատիրոջ ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել ձեր առաջարկի նկատմամբ և մոտիվացնել նրան՝ նպատակային գործողություն կատարելու:

  3. Ջնջեք արտաքին հղումները

    Կայքի նպատակն է այցելուի ուշադրությունը սևեռել մեկ նպատակի վրա և մոտիվացնել նրան դրան հասնելու: Ջնջեք արտաքին հղումները (եթե սա աղբյուրի կամ այլ նման հղում չէ)։ Շատ հավանական է, որ հղումը սեղմելով ՝ օգտատերը «կկորցնի հետքը» և չի վերադառնա ձեր կայք:

  4. Մի ստիպեք օգտատերերին գրանցվել

    Այս կետը հատկապես արդիական է առցանց խանութների համար: Ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր: Գրանցված օգտվողների թիվը թե վաճառքի քանակը:
    Եթե երկրորդը, ապա երբեք մի ստիպեք օգտատիրոջը գրանցվել ապրանքը գնելու համար:
    Նրան ընտրելու հնարավորություն ընձեռեք:
    Օգտատերը կարող է գրանցվել ապագայում ավելի արագ վճարելու + բոնուսներ կուտակելու համար: Նշեք դա վճարման էջում:

  5. Օգտագործեք առցանց չատեր

    Դրանք իսկապես աշխատում են: Օգտատերը շատ հաճախ կարող է հարցեր ունենալ, որոնց պատասխանները պարզապես հասանելի չեն կայքում: Առցանց զրույցը հիանալի հնարավորություն է օգտատիրոջը գնորդ դարձնելու համար:
Լյուսի Ոսկանյան

Հոդվածն ամբողջությամբ պատրաստեց քոփիրայթեր
Լյուսի Ոսկանյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով