Ի՞նչ է ֆիրմային ոճը և ինչի՞ համար է այն անհրաժեշտ բիզնեսին

Երբ միասին պարզում էինք, թե որ դեպքում է ձեզ լոգոտիպ պետք, հասկացանք նաև, որ այն, շատ ժամանակ, միայնակ չի աշխատում։ Արդյո՞ք լուրջ կվերաբերվեք նոր թանկարժեք պայուսակով, բայց պատառոտված կոշիկներով մարդուն։

Բիզնես սկսելիս շատ կարևոր է, որ այն ներկայանալի լինի։ Դա ապահովում է ապրանքի կամ մատուցվելիք ծառայությունների ճանաչելիությունը։ Օրինակ, նկատե՞լ եք, որ ամեն բանկ իր ֆիրմային գույնն ու շրիֆտն ունի։ Այս մասին նյութում դեռ կանդրադառնանք։

Ֆիրմային ոճ (corporate identity) ունեցող ցանկացած ընկերություն անհամեմատ ավելի մրցունակ է հենց ճանաչելիության հաշվին։ Տարբերվող լինելը նաև գովազդի դեր է կատարում, ինչն էլ իր հերթին քչացնում է կեղծված լինելու հավանականությունը։ Հետևաբար, ֆիրմային ոճը հանդիսանում է կազմակերպության ոչ վերբալ կապն արտաքին աշխարհի հետ։ Դուք պատմում եք ձեր մասին առանց բառերի։

Եվ այսպես, ձեր կազմակերպությանը պետք չէ ֆիրմային ոճ, եթե այն արդեն ունի՝

Ապրանքանիշ
Լոգոտիպ
Ֆիրմային կարգախոսՖիրմային գույն(եր)
Ֆիրմային տառատեսակ(ներ) (շրիֆտ)

Ձեզ այն պետք չէ, քանի որ դուք արդեն այն ունեք։ Եթե իհարկե նշված բոլոր էլեմենտները մտածված ու միմյանց հետ ոխկապակցված են։ Շատ կարևոր է, որ դրանցից ոչ մեկը չհակասի կազմակերպության փիլիսոփայությանը։

Շատ օրինակներ կան, որ ժամանակին փոխելով ֆիրմային ոճն,
ընկերությանը պարզապես երկրորդ կյանք են հաղորդել։ Փոխել հնարավոր է ընդհուպ մինչև անվանումը, եթե մարքեթինգային խումբը վստահ է դրա արդյունավետության վրա։ Չէ որ մարդկանց պես, բիզնեսն էլ «դիմավորում են ըստ հագուստի», իսկ ի՞նչ է ֆիրմային ոճը, եթե ոչ՝ գրագետ համադրած գեղեցիկ հագուստ։

Սաթի Ավագյան

Նյութն ամբողջությամբ պատրաստեց
Սաթի Ավագյանը։

admin

About admin

Թողնել մեկնաբանություն

Appelle nous