fbpx

Top 7 UI թրենդներ՝ կարևոր ցանկացած դիզայների համար

19/07/2022
թոփ թրենդները ui ux դիզայնnbsp| WEBSTART

Երբ որոշում ես պլանավորել կայքիդ քոնթենթը՝ կարևոր է հետևել թրենդներին, սակայն այստեղ կա մի վտանգավոր պահ։ Եթե շատ հետևես հայփ առաջացնող թեմաներին, հնարավոր է բաց թողնես այն լսարանը, որը եկել է օգտակար նյութեր կարդալու կամ միգուցե ցանկանում է օգտվել ծառայություններիցդ «հիմա և այստեղ»։


Ոչ տեքստային քոնթենթի դեպքում կրկնակի կարևոր է թրենդային մնալը։ Գրաֆիկ և վեբ դիզայնը տարբեր նշանակություն ունեն և, հետևաբար, տարբեր գործառույթներ են կատարում։

Գրաֆիկ դիզայնի մասին ամեն ինչ կարող ես կարդալ մեր բլոգի համանուն նյութում։ Եթե ցանկանում ես խորացնել գիտելիքներդ ui ux դիզայն մասնագիտության մեջ, ապա քեզ կօգնեն վեբ դիզայնի մասին մեր ընտրած գրքերը։

UI դիզայնի կարևորությունը

Վեբ դիզայնի ամբողջական և արդյունավետ լինելու մեջ կարևոր դեր ունի թե’ UX, թե’ UI դիզայնը։ Եթե առաջինի թրենդները մեծ արագությամբ չեն փոփոխվում, ապա երկրորդը միշտ ավելի նկատելի է ցանկացած օգտագիրոջ կողմից։ Այն կապ ունի դիզայնի հետ, որի թրենդները փոփոխվում են հաճախ ավելի արագ, քան հասցնում ենք ծանոթանալ դրանց։

Այս հարցում կարևոր է ոչ միայն կուրորեն անել այն, ինչ բոլորը, այլ ճիշտ հաշվարկել կայքի ոճը, բիզնեսի տեսակը, իմիջն ու մարքեթինգային նպատակները։
Գրագետ արված UI դիզայնը այն է, ինչի շնորհիվ կայքդ կհիշվի և կտարածվի։


Այս նյութի մեջ հավաքել ենք TOP 7 UI թրենդները, որոնք ակտուալ են վերջին մի քանի տարիներից մինչ օրս և հավակնում են դասական դառնալ։

Դիտարկենք նշված ոճերը միայն User Interface դիզայնի տեսանկյունից։

  1. Սքեումորֆիզմ և Նեումորֆիզմ

    Առաջինը դիզայնի տեսակ է՝ ծանոթ շատերիդ։ Երբ ինչ-որ կոճակի կամ հրամանի գրաֆիկական արտապատկերումը դրա իրական տեսքի անիմացիոն կրկնօրինակումն է։ Սա շատ ծանոթ հնարք է։ Բավական է հիշել վառ օրինակներ՝ recycle bin-ի աղբամանը, բջջայինի զարդուցիչի ժամացույցը և այլն։ Պարզապես բացիր հեռախոսդ և կտեսնես բազմաթիվ օրինակներ։

    Իսկ երկրորդը՝ «New+Skeuomorphism», հենց այդպես էլ բացվում է՝ նոր սքեումորֆիզմ։ Այս թրենդը, փաստացի, սքեումորֆիզմի թարմացված տարբերակն է։ Այստեղ բոլոր icon-ները կարծես թե ստվերով տարանջատված լինեն ետնանկարից։ Այնպես, որ նրանք 3D տեսք ստանան։

  1. Գլասմորֆիզմ


Այս թրենդը ներկայացնելու համար բավական է այցելես մեր գլխավոր էջ և տեսնես լոգոտիպը։ Ահա այն՝



  1. 3D դիզայն

    Եվս մեկ միտում, որը վստահ քայլերով եկավ և կմնա դեռ երկար՝ դա 3D գրաֆիկայի օգտագործումն է UI-ում, ինչը բարձրացնում է կայքի «wow- էֆեկտը»: Հերոսների 3D պատկերներից մինչև արտադրանքի կամ փոքր տարրերի 3D պատկերում:




  2. Իլյուստրացիա

    Ձեռքով նկարված տարբեր ոճային լուծումներով գրաֆիկական պատկերները վիզուալ թեթևություն են հաղորդում գրեթե ցանկացած թեմատիկայով կայքի։ Այս թրենդը միայն զարգացում է ապրում՝ տեխնոլոգիական նոր լուծումներ ստանալով։


  3. Motion Design

    Իրականում, շարժվող պատկերները և առհասարակ շարժումը վեբ քոնթենթի մեջ պետք է օգտագործել շատ զգուշորեն, այլապես այն հակառակ ազդեցություն կունենա՝ վանելով օգտատերերին։


  1. Բաուհաուս


Տարբեր երկրաչափական պատկերներով մեկ այլ պատկեր (օրինակ՝ մարդ) ստանալու թրենդը, թվում է, թե անցել է, բայց ոչ։ Այս ոճը ստեղծելով, դու ստեղծում ես փոքրիկ արվեստի գործեր՝ մարքեթինգային նպատակներով։ Օրինակ Nike-ի համար ստեղծած այս վեբ դիզայնը՝

  1. Գիշերային «մութ» ռեժիմ

    Dark Mode-ի թրենդը սկսեցին տարածել սոց.ցանցերը, քանի որ կարիք եղավ գիշերը կայքերում ակտիվ օգտատերերի համար տեսողությունը խնայող ռեժիմ մտածել։ Այժմ գիշերային ռեժիմն արդիական է և’ հավելվածների, և’ կայքերի, և’ հեռախոսների ու նոթբուքերի համար։ Այն ոչ միայն խորհրդանշում է  հարմարավետություն, այլ նաև շատ ոճային է։


ԱՀա այն գլխավոր թրենդները, որոնք եկել են երկար ժամանակով, և ցանկացած վեբ դիզայներ առընչվելու է դրանց մեծ մասի հետ։ Այդ իսկ պատճառով կարևոր է ծանոթ լինել դրանց։

Webstart-ում մենք արդեն վաղուց հետևում ենք նման թրենդներին և, հաճախ, ինքներս ենք ձեռնամուխ լինում հաճախորդի համար ավելի ոճային լուծումներ գտնելուն և առաջարկելուն։ Կայքերի ստեղծում ծառայությունը պահանջում է մշտապես տեղեկացված լինել ոլորտի թարմացումներից։

Այնպես որ, եթե ցանկանում ես պատվիրել վեբ դիզայն, ապա դիմիր մեր մասնագետներին։ Անվճար խորհրդակցության համար կարող ես կապ հաստատել մեզ հետ։