Բիզնես կայքի պատրաստում
Կընդգծենք ընկերությանդ կարգավիճակը՝ լավագույնս ներկայացնելով այն շուկայում։ Ստանալ ԱռաջարկԲիզնես Կայքի պատրաստման գներ
•Շաբլոնային դիզայն
•CMS Կառավարման
համակարգ
•Անսահմանափակ էջեր
•Ժամկետը սկսած 10 օրից
450.000 ֏-ից Ստանալ առաջարկ•Անվճար խորհրդատվություն և քննարկումներ
•Անհատական մենեջեր
•UI/UX անհատական դիզայն
•0-ից Frontend ծրագրավորում JS, HTML, CSS, JQUERY
•CMS Կառավարման
համակարգ
•Անսահմանափակ էջեր
•Ժամկետը սկսած 20 օրից
700.000 ֏-ից Ստանալ առաջարկ•Անվճար խորհրդատվություն և քննարկումներ
•Անհատական մենեջեր
•Տեխ․ առաջադրանքի կազմում
•UI/UX անհատական դիզայն
•0-ից Frontend ծրագրավորում REACT.JS, ANGULAR.JS
•0-ից BackEnd ծրագրավորում PHP, Laravel
•Անհատական կառավարման համակարգ
•Անսահմանափակ էջեր
•Ժամկետը սկսած 30 օրից
1.650.000 ֏-ից Ստանալ առաջարկPORTFOLIO
Բիզնես կայքերի ստեղծում
Լավ աշխատող բիզնես կայքը՝ գրագետ արված թվային մարքեթինգի հետ միասին ապահովում է բիզնեսի առաջխաղացում և կազմակերպության ճանաչելիությունն ամբողջ աշխարհով։
Կայքի այս տեսակի անվան ծագումն (business) արդեն իսկ բացահայտում է դրա նշանակությունը։
Բիզնես կայքն իդեալական տարբերակ է ձեզ համար, եթե խոշոր ձեռնարկատեր եք։ Այն պետք է հաճախորդին ներկայացնի բիզնեսն ամբողջությամբ՝ առանց հոգնեցնելու։
Որպես կայքերի տեսակների մեջ ամենածավալունն, այն պահանջում է մասնագիտական լավ պատրաստվածություն, ճաշակ և տարիների փորձ։ Կարևոր է վստահ լինել, որ մասնագետը կոմպետենտ կգտնվի և բիզնես կայքի ստեղծման աշխատանքին կմոտենա ամենայն պատասխանատվությամբ։
Նման մասնագետը՝
1․ Լավ ծանոթանում է տվյալ բիզնեսի շուկային
2․ Սերտ համագործակցում է պատվիրատուի հետ, ծանոթանալով նաև վերջինիս նախասիրություններին
3․ Հաշվի է առնում բիզնեսի թիրախային լսարանն իր պահանջներով
4․ Ապահովում է բիզնես կայքի ճիշտ և հարմար դասավորվածություն․ ոչ միայն կոճակների ու հրամանների, այլ նաև կայքում տեղ գտած նյութերի համար
5․ Համատեղում է կայքի հարմարությունն ու ներկայանալի տեսքը, հաշվի առնելով ամեն մի մանրուք
Կայքի այս տեսակի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է ամբողջությամբ արտացոլել ձեր բիզնեսը թե՛ իր կորպորատիվ ոճով և թե՛ մատուցվելիք ծառայություններով ու տեսականիով։ Նաև նախկինում կատարված աշխատանքներով։
Սակայն բիզնես կայքն, առավելությունների հետ մեկտեղ, նաև պարտավորեցնում է, որպեսզի՝
1․ Թարմացումներն արվեն ժամանակին, այսինքն՝ ամեն նորամուծություն ձեր բիզնեսում, միաժամանակ պիտի տեղ գտնի նաև կայքում։ Բիզնես կայքը, հատկապես, չպիտի կորցնի ակտուալությունը։
2․ Այն հեշտ լինի գտնել որոնման համակարգում։ Օգտատերերի ճնշող մեծամասնությունը մուտք է գործում առաջին էջերում տեղակայված կայքեր, հետևաբար, դրանք ավելի մրցունակ են։
Բիզնես կայքից կախված է ձեր ձեռնակության իմիջը, վստահելիությունն ու մրցունակությունը։ Վստահելով այդ աշխատանքը մեզ, դուք ձեզ համար ազատ ժամանակ եք շահում զբաղվել ձեր բիզնեսի համար կենսական կարևորության այլ հարցերով։