En continuant à utiliser notre site web, vous acceptez l'utilisation de cookies. քուքիների մշակմանը, qui assurent le bon fonctionnement du site web.
Accepter
Fermer

VLV Centre

Année de création :2022

VLV.AM օնլայն խանութի կայքի պատրաստում

Կայքը , որը ստեղծվել է ՎԼՎ էլեկտրոտեխնիկայի խանութ սրահի համար, առցանց հարթակ է, որի նպատակն է առաջարկել արագ և հաճելի գնումներ այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են գնել բարձրորակ էլեկտրոտեխնիկա, բայց միևնույն ժամանակ չեն ցանկանում հավելյալ ժամանակ վատնել ՝ խանութ սրահ այցելելու համար, այդպիսով հեշտացնելով գնման պրոցեսը և ներգրավվելով ավելի մեծ թվով սպառողների:

Կայքը բազմաֆունկցիոնալ է, ներառում է մի շարք գործառույթներ, որոնք ապահովում են օգտատիրոջ հարամարավետ օգտագործումը և խոստանում գնման հաճելի փորձառություն.

Կայքի հիմնական նպատակն է ստեղծել գրավիչ առցանց ներկայություն, որը կհեշտացնի ապրանքների օնլայն վաճառքը: Դրան հասնելու համար կայքում ներառել ենք հետևյալ հիմնական գործառույթները.

Օգտատիրոջ մուտք և գրանցում դաշտը, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել հաշիվներ և ապահով մուտք գործել կայք։ Այն նաև հնարավորություն է տալիս տեսնել նախկինում կատարած գնումների պատմությունը, զամբյուղում պահպանել հավանած ապրանքները,ինչպես նաև կցել բանկային քարտեր՝ խուսափելով կատարել նույն գործողությունը յուրաքանչյուր գնման դեպքում։

Որոնում և ֆիլտրներ
Որոնման և ֆիլտրացիոն դաշտերի ինտեգրումն օգտատերերին հնարավորություն է տալիս որոնել որոշակի տարրեր կամ բովանդակություն՝ օգտագործելով տարբեր ֆիլտրներ, որոնք մի քանի անգամ արագացնում են անհրաժեշտ ապրանքի որոնման պրոցեսն ու ֆիլտրում միայն այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են տվյալ օգտատիրոջը: Որոնման ֆիլտրները, որոնք ստեղծվել են ՎԼՎ կայքի համար դուրս են այլ կայքերում առկաֆիլտրներից և տարբերվում են իրենց ճկունությամբ:

Date limite 8 Ամիս
Services
VOIR LE PORTFOLIO

Արագություն
Կայքը, ունենալով օրական հազարավոր օգտատերերի ակտիվություն, և տասնյակ բաժիններ իրենց համապատասխան ենթաբաժիններով, միևնույն է ապահովում է ակնթարթային արագություն՝ ցանկացած գործողություն իրականացնելիս, քանի որ գրված է React JS ծրագրավորման լեզվով։

Պահեստային ծրագրի ինտեգրում
Հաշվի առնելով մասնաճյուղերի առկայության խնդիրը և ապրանքատեսականիի բազմազանությունը՝ կայքում պահեստային համակարգի հետ կատարվել է ինտեգրացիա՝ հնարավորինս մարդկային գործոնը նվազացնելու համար։ Իդեպ, ինտեգրացոին համակարգի թերևս կարևորագույն գործառույթը ՝ Real time գնային փոփոխությունների իրականացման ֆունկցիան է, որը թույլ է տալիս գնային յուրաքանչյուր փոփոխություն արտացոլել վայրկյանների ընթացքում և միանգամից բոլոր համակարգերում , խանութ սրահներում և վեբկայքում։

Անվտանգ և ճկուն վճարման մեթոդներ
Հաշվի առնելով անվտանգության և հարմարավետության կարևորությունը՝ մենք ինտեգրել ենք վճարման բազմաթիվ եղանակներ, ներառյալ քարտերը, թվային դրամապանակները և վճարման այլ անվտանգ մեթոդներ՝ ապահովելով վճարումների սահուն փորձ յուրաքանչյուր հաճախորդի համար:

Օնլայն խանութի ստեղծում ՎԼՎ ընկերության համար

Անվտանգ և հուսալի առցանց գործարքներն ապահովելու համար ինտեգրել ենք մի շարք վճարային համակարգեր, ինչպես օրինակ idram, Tellcell, American express, Visa, Arca և այլն։

Ընդհանուր առմամբ, ՎԼՎ ընկերությունը կայքի միջոցով հաջողությամբ իրականացնում է իր առցանց նպատակները՝ ապահովելով ինտուիտիվ գնումների փորձ իր հավատարիմ հաճախորդների համար: Այս նախագիծը ընդգծում է մեր հանձնառությունը՝ ստեղծելու բարձրորակ, օգտագործողի համար հարմար կայքեր՝ հարմարեցված մեր հաճախորդների հատուկ կարիքներին:

    Prêt à discuter de votre projet avec nous ?
    En envoyant ce formulaire, je confirme que j'ai lu et que j'accepte la politique de confidentialité.