En continuant à utiliser notre site web, vous acceptez l'utilisation de cookies. քուքիների մշակմանը, qui assurent le bon fonctionnement du site web.
Accepter
Fermer

Olena Picon

| WEBSTART
Année de création :2022

Գրագետ պատրաստված անձնական կայքն առաջինն է, ինչը նկատվում է անզեն աչքով։

Ունենալ անձնական կայք նշանակում է տիրապետել մարքեթինգային հզոր գործիքի, որը կօգնի հեշտությամբ ներկայացնել աշխարհին անձնական բրենդդ։ Անկախ նրանից, դու սկսնակ ես, թե փորձառու անհատ, որը ծառայություններ է մատուցում, այսօր քեզ հարկավոր է ունենալ կայք։

Նախքան կայքի ստեղծման պրոցեսին անդրադառնալը՝ տեսնենք, թե ինչ տեսակներ են լինում։ Անձնական կայքը ստեղծվում է ծառայություններ մատուցող անհատի համար՝ օրինակ հոգեբան, լուսանկարիչ, դիզայներ։ Այն պետք է յուրահատուկ ու տարբերվող լինի։ Դա անձնական բրենդի հետագա հաջողության գրավականն է։

Մեզ մոտ անձնական կայքի պատրաստումը տևում է սկսած 30 օրից։ Մեր ծրագրավորողներն ապահովում են ոչ միայն ունիկալ, այլ նաև ֆունկցիոնալ դիզայն․ բացի ոճային լինելը, կայքը պիտի նաև արագ աշխատի և ապահովի՝

1․ Անհրաժեշտ ինֆորմացիա տվյալ անձի և ծառայությունների մասին

2․ Վաճառք

3․ Հետադարձ կապ

Նշված պահանջներն ընդհանուր են գրեթե ցանկցած տեսակ կայքի պատրաստման դեպքում։

Date limite 2 Ամիս
Services
VOIR LE PORTFOLIO

Կարևոր է նաև կայքի սպասարկումը․ այդ պատճառով ավելի լավ է դիմել ընկերությունների, որոնք երաշխավորում են իրենց աշխատանքը, անձնական կայքի ստեղծումը վստահել այնպիսի ընկերության, որը հետագայում բարդությունների առաջ կկանգնեցնի և կվարկաբեկի բրենդդ՝ դժգոհությունների առիթ հանդիասանալով։

Մեզ մոտ կարող ես գտնել կայքերի յուրաքանչյուր տեսակի մասին մանրակրկիտ բնութագիր։ Դա կօգնի արագ կողմնորոշվել, քանի որ լավ վեբ կայքի պատրաստումը բավականին ծավալուն աշխատանք է։ Նման հարցում շտապողականությունն ու անվստահելի մասնագետներին դիմելը կարող է միայն վնասել։

Անձնական կայքի ստեղծումը ևս պրոյեկտ է և նման ծառայություն պատվիրելիս հարկավոր է կատարել մի քանի քայլ, որոնք կօգնեն կրճատել պրոյեկտին տրամադրած աշխատանքի ժամանակը։ Եթե պրոյեկտ մենեջեր ես, ապա քեզ կօգնի գրառումն այն մասին, թե ինչպես կազմել կայքի բրիֆ, որի ներսում կա անվճար բրիֆի օրինակ, այն կարող ես օգտագործել հենց անձնական կայքի ստեղծում ծառայությունը նկարագրելու համար։

Ընկերության ներկայացուցիչը պետք է կազմի բրիֆ, որտեղ մանրամասն ներկայացնի վեբ կայքի պատրաստմանը կամ այլ ծառայության վերաբերյալ գործնական հարցաշար և ներկայացնի այն պատվիրատու կողմին։ Կարևոր է, որ վերջինս իր հերթին պատրաստակամ լինի ժամանակին լրացնել և հետ ուղարկել բրիֆը։ Նշված տեղեկությունների հիման վրա է կազմակերպվում ծրագրավորման և մնացած թիմերի հետագա աշխատանքը։

Գտնելով բիզնեսի խնդիրներն ու կարիքները՝ մեր թիմը սկսում է քննարկումները, վերլուծություններն ու փորձարկումները։ Մեր ծրագրավորման ընկերության թիմի անդամները մշտապես հետևում են ոլորտի թրենդներին, օգտագործելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ:

Մեր մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ։

    Prêt à discuter de votre projet avec nous ?
    En envoyant ce formulaire, je confirme que j'ai lu et que j'accepte la politique de confidentialité.