En continuant à utiliser notre site web, vous acceptez l'utilisation de cookies. քուքիների մշակմանը, qui assurent le bon fonctionnement du site web.
Accepter
Fermer

Agroshin

 | WEBSTART
Année de création :2023

Բիզնես կայքի պատրաստում Ագրոշին ընկերության համար

«Ագրոշին»-ը առաջատար շինարարական ընկերություն է, որի կայքի պատրաստման աշխատանքները վստահված էր մեզ։ Կայքը մանրակրկիտ մշակված է` ընդգծելու և ցուցադրելու ընկերության առավելությունները:

Ելնելով շինարարական ընկերությունների հետ աշխատելու մեր մեծ փորձից՝ մենք ստեղծել ենք բիզնես կայք, որն արդյունավետորեն ցուցադրում է Ագրոշին ընկերության տպավորիչ նախագծերն ու եզակի ուժեղ կողմերը: 

Շեշտադրում առավելությունների վրա
Ելնելով այն փաստից, որ բիզնես կայքերը հիմնականում չեն պարունկաում ֆունկցիոնալ բարդ տարրեր, կայքում ներդրած ողջ ներուժը կենտրոնացվում է հաճելի և տպավորիչ դիզայն ստանալու վրա։ Ներգրավիչ վիզուալների և գրավիչ բովանդակության միջոցով այցելուները կարող են արագ հասկանալ, թե ինչն է առանձնացնում ընկերությանը շինարարության ոլորտում: 

Ծրագրի ցուցադրություն 
Օգտագործելով դինամիկ էֆեկտներ՝ կայքը գեղեցիկ կերպով ցուցադրում է ընկերության կողմից հաջողությամբ ավարտած նախագծերը՝ ապահովելով ինտերակտիվ և տեսողականորեն գրավիչ պորտֆոլիո: Այս հատկությունը թույլ է տալիս պոտենցիալ հաճախորդներին գնահատել Ագրոշին ընկերության աշխատանքի որակն ու ծավալը: 

Հետադարձ կապի համապարփակ ընտրություն
Ինչ վերաբերում է բիզնես կայքերին՝ կարևորագույն պայմաններից մեկը, որն անհրաժեշտ է ապահովել դա անխափան և հեշտ հաղորդակցություն միջոցների ինտեգրումն է։ Կայքը ներառում է հետադարձ կապի բոլոր հնարավոր տարբերակները հեշտ և ակնթարթային ներգրավվածություն և աջակցություն ցուցաբերելու համար :  

Համատեղելով դիզայնի վառ տարրերը գործնական ֆունկցիոնալության հետ՝ մենք ստեղծեցինք մի կայք, որն արդյունավետորեն աջակցում է Ագրոշին ընկերության առաքելությանը և ուժեղացնում է նրանց առցանց ներկայությունը:

Date limite 2 Ամիս
Services
VOIR LE PORTFOLIO

    Ready to discuss your project with us?
    Ես համաձայն եմ կայքի Գաղտնիության քաղաքականությանը