Աուդիտը կայքի ամբողջական վերլուծությունն է ինչի հետեւանքով երեւում են, այն կետերը որոնց վրա պետք է աշխատել կայքի առաջխաղացման համար։ Օգտակար է նաեւ այն կայքերի համար որոնց առաջխաղացմամբ արդեն զբաղվել են։

Վեբ կայքի աուդիտ
Թվային աշխարհն օրեցօր փոփոխվում է, և մարքեթինգային մի գործիք, որնայսօր բավականին արդյունավետ է աշխատում, վաղը հնարավոր է ընդհանրապես անիմաստ դառնա։ Այդ իսկ պատճառով, աուդիտ հարկավոր է բոլոր կայքերին, թե՛ ժամանակին թարմացվող և իր նպատակներին ծառայող, թե՛ բիզնեսին արդեն ոչ մի օգուտ չբերող։
Վեբ կայքի ամբողջական դիագնոստիկան կոչվում է աուդիտ։ Այն իր մեջ ներառում է ստուգում հետևյալ կետերով՝
Արդյոք կայքը համապատասխանու՞մ է հարցմանը
Կայքի ստրուկտուրայի ստուգում
Արդյոք կայքին համապատասխանու՞մ են բանալի բառերը
Կայքի աշխատանքի սխալների ստուգում
Ստուգելուց հետո, առաջարկվում են տարբեր լուծումներ՝ առաջացած խնդիրների համար։
Գոյություն ունի վեբ կայքի աուդիտի մի քանի տեսակ։ Մեր մասնագետներն առանձնացնում են դրանցից երկու գլխավորը՝
1․ SEO աուդիտ
2․ Կոմպլեքս աուդիտ
1․ Նախքան կայքի օպտիմիզացիայի վրա աշխատելն, այդ պետք է համապատասխանի որոնման համակարգի ստանդարտներին։ Տվյալ աուդիտը հնարավորություն է տալիս ստուգել կայքի վրա նախկինում կատարած SEO աշխատանքը․ տեսնել ինչ է արվել, որքան էֆեկտիվ է եղել ու ըստ դրա վրա հիմնված վերլուծության, կազմել հետագա գործողությունների պլան։ Այն ամենն, ինչ կապված է որոնման համակարգերի հետ, հարկավոր է ստուգել․ սկսած քոնթենթից, մինչև ներքին ու արտաքին հղումներն ու կայքի տարիքը։
2․ Սա կայքի ամբողջական աուդիտն է։ Ստուգվում է ամեն ինչ, սկսած կայքի անվտանգությունից, բեռնվելու արագությունից, մինչև անգամ լոգոտիպի ու կայքի ընդհանուր գունային գամմայի համատեղելիությունը։ Այսինքն այն ամենն, ինչ ձեր աչքից հնարավոր է վրիպի, սակայն կփչացնի էջի (նաև ձեռնարկության) մասին օգտատերերի առաջին ամենակարևոր տպավորությունը։ Միշտ հիշեք, որ լավ արված աուդիտն օգնում է վեբ կայքի վրա արված ծախսերը մինիմալի հասցնել, շնորհիվ գործողությունների էֆեկտիվության։