wow-effect-partner-webstart vector-partner-webstart playcity-partner-webstart mayam-partner-webstart lovepizza-partner-webstart icebar-partner-webstart eda40-partner-webstart climastar-partner-webstart galdiamant-partner-webstart

PORTFOLIO

Load more

Globbing-ի խափանումը կիբերանվտանգությունը

Ամիսներ առաջ համացանցը ողողված էր տարբեր օգտատերերի խիստ անձնական տվյալներով։ Globbing ըներության դեմ իրականացված հաքերային հարձակումից հետո համացանցում էին հայտվել 250.000 օգտատերերի անձնագրային և այլ խիստ գաղտնի տվյալներ, որոնք, հատկապես կիբերանվտանգություն ասվածի տեսանկյունից ելնելով, չպետք է դառնային հանրությանը հասանելի։ Եվ չնայած այն փաստի, որ որոշ անհատներ արդեն զբաղվում են այդ հարցով, եղածը հետ չես բերի։ Տվյալներն էլ կարող են օգտագործվել բազմաթիվ անբարեխիղճ անձնանց կողմից։ Ինչպես ասում են՝ այն, ինչը մի անգամ հայտվել է համացանցում, հավետ մնում է այնտեղ։

Այս ամենը մտածմունքների տեղիք տվեց, շատերը որոշեցին այլևս չօգտվել օնլայն խանութներից, չգրացնվել ոչ մի տեղ՝ անձնական տվյալները տրամադրելով երրորդ կողմին։ Սակայն ժամանակն առաջ է գնում, և հաճախ այն խնայելու համար քաղաքակրթության վերոնշյալ բարիքներն ուղղակի անփոխարինելի միջոց են։

Այդ իսկ պատճառով այսօր որոշեցինք խոսել ծրագրավորման մի շատ կարևոր ճյուղի՝ ինֆորմացիոն անվտանգության և դրա կարևորության մասին։

Ի՞նչ է կիբերանվտանգությունը

Պարզ ասած, այս հասկացությունն իր մեջ է ներառում տվյալների պաշտպանություն այլ անձանց օգտագործումից, հաքերների կողմից ոչնչացումից, ինչպես նաև նշակակում է տվյալների լիարժեքության և գաղտնիության ապահովում:

Այս տեղեկատվությունը պահպանելը կարևոր է ոչ միայն ընկերությունների համար։ Օրեցօր ավելի ու ավելի շատ սովորական մարդիկ են մտահոգվում այս հարցով: Ինչու՞ է տեղեկատվական անվտանգությունն այդքան կարևոր:

Ինչ վերաբերում է ընկերություններին, այստեղ ամեն ինչ պարզ է։ Ի վերջո, ցանկացած կազմակերպության համար կարևոր տվյալների կորուստը համարժեք է գումարի, հաճախորդի վստահության և հեղինակության կորստին: Ընկերությունները պետք է վստահ լինեն, որ ունեն տվյալների ուժեղ պաշտպանություն և որ կարող են պաշտպանվել կիբերհարձակումներից: Հակառակ դեպքում տուժում է բնականոն աշխատանքը։ Այս ամենը կարող է հանգեցնել մինչև անգամ ռեբրենդինգի կամ բիզնեսի կորստի։ Տեղեկատվական ուժեղ անվտանգությունը նվազեցնում է նման հարձակումների ռիսկը։

Իսկ ինչո՞ւ է տեղեկատվական անվտանգությունը կարևոր նույնիսկ սովորական անձանց համար: Իրականում, հասարակ մարդու տվյալների արտահոսքը նույնպես հանգեցնում է հեղինակության և գումարի կորստի։ Ի վերջո, ոչ ոք չի ցանկանում, որ իր տվյալները էլեկտրոնային դրամապանակներից կամ բանկային քարտերից գողանան հաքերները:

Տեղեկատվական անվտանգության հիմնական խնդիրներն են՝

  • Սոցիալական ինժեներիան
  • Երրորդ կողմի ազդեցությունը
  • Թարմացումները
  • Վնասատու համակարգչային և օնլայն ծրագրերը 
  • Ընդհանուր տվյալների խոցելիությունը

Սոցիալական ինժեներիա

Սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց հոգեբանական մանիպուլյացիա, որպեսզի նրանք ինչ-որ գործողություն կատարեն։ Օրինակ՝ չարագործները սիրաշահում են մարդուն, և նա, չկասկածելով, որ իրեն խաբում են, ինքն է տալիս իր գաղտնի տվյալները՝ բանկային փին կոդերը, գաղտնաբառերը, գաղտնի հարցերի պատասխանները և այլն։ Հիշենք ֆիշինգի հազարավոր ձևերը, որոնք հերթ չտալով մեկը մյուսին, գալիս ու գնում են։

Երրորդ կողմի ազդեցություն

Սա վերաբերում է այն ընկերություններին, որտեղ ցանկացած երրորդ կողմի պատճառով կարող է տեղի ունենալ կարևոր տվյալների արտահոսք: Օրինակ՝ ցանկացած նախկին կամ ներկա աշխատակից, ում հասանելի են ընկերության հիմնական տեղեկատվությունը, կարող է դառնալ հենց այդ երրորդ կողմը։ Նա կարող է անձամբ անտեսել տեղեկատվության պաշտպանությունը, դառնալ պատճառ՝ չուզենալով և անգամ տեղյակ չլինելով կատարվածի մասին, կամ պարզապես միտումնավոր գողանալ տեղեկություններ: Արդյունքը նույնն է։

Թարմացումներ

Ընկերությունները, ինչպես նաև անհատները միշտ պետք է տեղյակ լինեն իրենց հեռախոսների և համակարգիչների, նաև այլ աշխատանքային և անձնական օգտագործման սարքավորումնեի ծրագրերի վերջին թարմացումներից և պարբերաբար թարմացնեն դրանք։ Այսպիսով, բոլորը կարող են վստահ լինել, որ ծրագրի հին սխալները չեն օգտագործվի հաքերների կողմից՝ այլ նպատակներով:

Վնասատու համակարգչային և օնլայն ծրագրեր

Այս մասին, երևի թե, խոսվում է համացանցի և համակարգիչների ստեղծման առաջին օրվանից։ Այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր դեռ առանց ստուգելու ծրագրեր են բեռնում և անցում են կատարում հղումներով։ Գոյություն ունեն և տեխնիկայի զարգացման հետ միայն աճում են այնպիսի ծրագրեր, որոնք նման են հայտնի ինչ-որ ծրագրի և վերջիններիս անվան տակ գողանում են տվյալներ։ Այս ամենը նույնիսկ կարող է հանգեցնել տեղեկատվության ամբողջական կորստի: Այնպես որ, կորպորատիվ ֆայլերը միշտ պետք է պահել մի քանի կրիչների վրա։

Ընդհանուր տվյալների խոցելիություն

Այսօր չկա իդեալական ստեղծված ծրագիր։ Հավելվածների և կայքերի ստեղծումը որպես ոլորտ ապրում է լավագույն ժամանակները, բայց և դեռ շատ զարգանալու տեղ ունի։ Գրեթե յուրաքանչյուր ծրագիր պարունակում է սխալներ, որոնց միջոցով հաքերները կարող են կիբերհարձակումներ իրականացնել: Ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է անընդհատ թարմացնել ծրագրերը և թույլ տալ, որ ծրագրավորորղները շտկեն թերությունները:

Եթե ունես կայք և անհանգստացած ես ինֆորմացիոն անվտանգության համար, ապա այդ ամենից քեզ կարող է ապահովագրել կայքերի սպասարկում ծառայությունը։ Մեր ծրագրավորորղները ժամանակին կհայտնաբերեն վտանգները և կվնասազերծեն դրանք։

Ցանկացած մարքեթոլոգ գիտի, որ իր աշխատանքի արդյունավետությունը մեծամասամբ կախված է ցուցանիշներին հետևելուց և ռազմավարություն կազմելուց։ KPI-ները կարևոր են հասկանալու համար, թե որ ուղղությամբ է պետք շարունակել աշխատանքը՝ քիչ ծախս – մեծ արդյունք բալանսը պահելու համար։ Թվային մարքեթինգ ծառայության արդյունավետությունը հենց այդպես է չափվում։

Սակայն այստեղ մի խնդիր է առաջանում. կան հազարավոր KPI-ներ, որոնց մեջ հնարավոր է հեշտությամբ կորել, եթե չգիտես, թե կոնկրետ ինչին հետևել: Եվ, որպես հետևանք, մարքեթինգային ջանքերը կարող են ապարդյուն լինել:

Եվ ուրեմն, ո՞ր մարքեթինգային ցուցանիշներին հետևել:

Կախված ձեր մարքեթինգային ռազմավարությունից և կազմակերպված արշավներից, դրանք կարող են շատ տարբեր լինել, ուստի ահա արագ ուղեցույց, որը կօգնի քեզ և թիմիդ ընտրել ճիշտ մարքեթինգային չափորոշիչներ՝ կախված ձեր առջև դրված նպատակներից:

Ի՞նչ են մարքեթինգային չափորոշիչները


Դրանք չափելի արժեքներ են (թվեր, տոկոսներ և այլն), որոնք սովորաբար չափվում են մարքեթոլոգների կողմից, որպեսզի մարքեթինգային արշավի արդյունքը ցուցադրելիս այն պարզ լինի բոլորի համար։

Մարքեթինգային ցուցանիշները սովորաբար ներկայացվում են մարքեթինգային ամսական, եռամսյակային կամ շաբաթական հաշվետվության մեջ՝ գծապատկերներով, ցուցակներով և գրաֆիկներով:

Որո՞նք են այսօրվա ամենահայտնի չափորոշիչները

Կան ցուցանիշներ, որոնց համար մենք վճարում ենք, այսինքն դրանք ստացվում են ինտերնետային գովազդից, կան նաև օրգանիկ չափորոշիչներ։ Դիտարկենք 2022-ում ամենագործածելի տարբերակները։

PPC գովազդի ցուցանիշները

Սա, իհարկե, վճարովի տարբերակն է։ Մենք գնում ենք գովազդ, գնում ենք գործողություն՝ քլիք, զանգ, նամակ, հավանումներ կամ գնում։ Կամ ցանկացած այն գործողություն, որը կմղի օգտատերերին կատարել գործողություն։

  1. Կոնվերսիոն ցուցանիշներ

    Այս կետը միանգամից  2 տեսակ է ներառում։ Դրանք բոլորն էլ կապ ունեն կոնվերսիայի (գնում կատարելու) հետ՝  Conversion Rate  և CTR (Click-through Rate)։

  2. ROAS (Return On Ad Spend) ցուցանիշներ

    Բառացի՝ գովազդային ծախսերի վերադարձը, բիզնեսի եկամուտների չափն է գովազդի վրա ծախսվող յուրաքանչյուր դոլարի դիմաց: Այս ցուցանիշն անգամ ավելի կարևոր է, քան կոնվերսան։ Այն կարող է ներառել Cost per lead (CPL), Customer lifetime value (CLV) և մարքեթինգային ծախսերի ցուցանիշները։

SEO ցուցանիշներ



Այս ցուցանիշները կօգնենք օրգանիկ կերպով բարձրանալ որոնողական համակարգերում և ավելացնել վաճառքները։ Այսօր այլ թվերից զատ, կարևոր է հետևել այնպիսի ցուցանիշների, ինչպիսիք են՝ mobile-friendliness-ը, բանալի բառերի բարդությունը և կայքի արագությունը։

SMM ցուցանիշներ

Օգտատերերի ներգրավվածությունը (engagement) չափազանց կարևոր է։ Դա նշանակում է հավանել, մեկնաբանել և կիսվել էջի քոնթենթով: Այս մարքեթինգային չափանիշները կօգնեն քեզ հետևել սոցցանցերում էջերիդ մարքեթինգի արդյունավետությանը և թե որ գրառումներն են լավագույնս ստացվել։ Դրանք են՝ top posts by engagement, Engagement rate և կրկին CTR։

Email մարքեթինգի ցուցանիշներ

Այստեղ չափազանց կարևոր է, որ օգտատերը բացի նամակը։ Հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի։ Արդյունքը զրոյի կհավասարվի։ Այսօր քիչ-քիչ տարածում է գտնում մարդկանց՝ մեյլ ստուգելու սովորությունը։ Եվ ուրեմն հետևիր open rate, conversion rate CTR ցուցանիշներին՝ ձեռքդ արշավի զարկերակին պահելու համար։

Ինչպես տեսանք, 2022 թվականի թվային մարքեթինգը շատ չի տարբերվում նախորդների։ Քանի որ, թվային մարքեթինգը Հայաստանում մի փոքր տարբերվում է համաշխարհային թրենդներից, մենք փորձել ենք ներկայացնել այն ցուցանիշները, որոնց ամենակարևորն է հետևել։ Իսկ եթե մանրամասաների կամ ընկերությանդ համար մարքեթինգային պլան կազմելու կարիք ունես, սիրով կօգնենք քեզ։ Միայն կապ հաստատիր մեզ հետ։

Արդյո՞ք բոլոր ծրագրավորողները կոդ կարդալ և գրել գիտեն։ Արդյո՞ք դա պարտադիր է, երբ այսօր կան շաբլոնային դիզայններ, որոնք հնարավորություն են տալիս ծրագրավորողներին պատրաստել տարբեր նշանակության կայքեր։ Փորձենք պարզել դա այս նյութում, ուսումնսիրելով ծրագրավորում և կոդավորում հասկացությունները։

Իրականում, այո, շատ մասնագետներ և գործատուներ համարում են, որ կոդավորել իմանալը ծրագրավորողի համար պարտադիր է, անգամ եթե նա չի օգտագործելու իր ունակություններն աշխատանքի մեջ է։ Չէ՞ որ դա ալգորիթմային մտածողություն է զարգացնում, ինչը պարտադիր է ցանկացած ծրագրավորողի համար՝ անկախ նրանից, նա junior, mid-level, թե senior մակարդակի է։ Շփոթություններ չառաջացնելու համար կարճ սահմանենք, թե որ հասկացության տակ ինչ նկատի ունենք։

Ի՞նչ է կոդավորումը 

Սիմվոլներ, թվեր գրելու և խմբավորելու ունակություն է այնպես, որ համակարգիչը կամ software-ը ճիշտ հասկանա և փոխանցի հրամանները։ Այն մեկնարկային կետ է սկսնակների համար: Սովորելու համար, թե ինչպես կառուցել բարդ ծրագիր, պետք է իմանալ, թե ինչպես վարվել դրա յուրաքանչյուր հատվածի հետ, և հենց այստեղ է, որ օգտակար է գիտելիքը, թե որն է տարբերությունը կոդավորման և ծրագրավորման միջև:

Կոդավորման համար կարկավոր է ունենալ տեքստի խմբագիր ծրագրերից մեկը կամ անգամ թուղթ ու գրիչ։

Ի՞նչ է ծրագրավորումը

Վեբ ծրագրավորում հասկացությունը համակարգչի համար ծրագրեր, մոբայլ հավելվածներ ստեղծելն է։ Այն ալգորիրթմենրի միջոցով ամենատարբեր խնդիրներ լուծելն է։ Գրեթե ցանկացած տիպի web կայքերի պատրաստում իրականացնելու համար հակրավոր է ծրագրավորում իմանալ։


Այսինքն դրանք իրոք նույնը չեն։ Սակայն այստեղ կա մի մեծ նշում, որի վրա ցանկանում ենք ուշադրություն դարձնել։ Կոդավորումը ծրագրավորման մի մասն է։

Ծրագրավորման համար պետք են ամենատարբեր գործիքներ՝ կոդ գեներատորներից սկսած։

Ո՞րն է ավելի կարևոր

ծրագրավորում և կոդավորում տարբերություն

Իրականում չես կարող կոդավորում սովորել, առանց ծրագրավորելու 🙂 Կայքերի պատրաստում ծառայության համար պետք են այս բոլոր ունակությունները։ Սակայն անկախ դրանից, հաճախ այս երկուսի մեջ կա մեծ տարբերություն։ Դա կախված է պրոյեկտից, որի վրա աշխատում է մասնագետը։ Շատ դեպքերում, երբ ծրագրավորողը ստիպված է ընտրել ծրագրավորման և կոդավորման միջև՝ առաջատարը ծրագրավորումն է, քանի որ նախքան կոդը գրելը հարկավոր է ուսումնասիրել, թե ինչի մասին է պրոյեկտը և ինչ է հարկավոր լինելու այն ավարտելու համար։ Այնուհետև, կոդավորման պրոցեսը սկսելուց և ավարտելուց հետո, պետք է ստուգել և թեստավորել պրոդուկտը։

«Իսկ կա՞ մի դեպք, երբ կոդավորումն ավելի կարևոր է», – կհարցնես դու։

Այո, կա։
Նախևառաջ, կոդավորումը պարզ խնդիրներ լուծելու միջոց է, օրինակ՝ կապված մեկ առաջադրանքով հավելվածների և մեկ էջից կազմված վեբ կայքերի պատրաստման հետ, որոնք մեծ պլանավորման և ռեսուրսներ տրամադրելու կարիք չունեն:

Մեկ այլ հարց, որը կարող է առաջանալ «Կոդավորումն ընդդեմ ծրագրավորման» բանավեճի ժամանակ, այն է, թե արդյո՞ք նույն պրոյեկտի ծրագրավորումն ու կոդավորումը տարբեր արդյունքներ կունենան, եթե դրանք տարբեր գործողություններ են: Իրականում, տարբեր մոտեցում ցուցաբերելը հանգեցնում է տարբեր վերջնական արդյունքների: Ինչպես արդեն նշեցինք, մեթոդի ընտրությունը պետք է հիմնված լինի վերջնական արտադրանքի առաջ դրված խնդիրների վրա: Այսպիսով, պետք չէ ակնկալել, որ պարզապես կոդավորումից կհաջողվի ստանալ արագ աշխատող, բազմաֆունկցիոնալ հավելված կամ վեբ կայք՝ գրավիչ UI և UX դիզայնով:

Մեր ընկերությունը ավելի քան 12 տարի է զբաղվում է կայքերի ստեղծմամբ և առաջխաղացմամբ՝ կոդով, թե առանց կոդի։ Այնպես որ, կայքերի պատրաստման և մարքեթինգային ծառայությունների համար կարող ես կապ հաստատել մեզ հետ։

Բոլորս հիշում ենք, թե ինչ էական փոփոխություններ տեղի ունեցան վերջերս թվային մարքեթինգի ոլորտում։ Ռուսաստանը անցում կատարեց Instagram և Facebook սոցցանցերից Odnoklassniki և Vkontakte.ru հարթակներ, ինչի հետևանքով մի քանի միլիոն օգտատերեր վերականգնեցին մոռացված ու «լքված» հաշիվներն այդդտեղ կամ բացեցին նոր հաշիվներ։

Քանի որ, IG-ն ու FB-ն արդեն հասցրել էին դառնալ արդյունավետ բիզնես գործիքներ, հարկավոր էր անհապաղ գտնել դրանց փոխարինող։ Odnoklassniki հարթակը թվային մարքեթինգին անհրաժեշտ գործիքներով հարուստ չէր, այդ իսկ պատճատով շատերին այլ ընտրանք չմնաց, քան անցում կատարել դեպի Վկոնտակտե։

Vkontakte.ru-ի վերածնունդը

Այսպես, մարտի 14-ին Vk-ի լսարանը դարձավ 50 միլիոն օգտատեր, ինչը 4 միլիոնով ավել է՝ նախորդ ամսվա նույն օրվա ցուցանշից։ Իսկ սթորիների դիտումների և հրապարակումների քանակի ավելացումը վկայում է այն մասին, որ մադրիկ սկսել են առօրյան ցույց տալ հենց այդ հարթակով, այսինքն ամեն օր մուտք են գործում՝ օրը մի քանի անգամ։ Կարող ենք համարել, որ Vk-ն վերադարձավ մարդկանց առօրյա կյանք։

Vkontakte մարքեթինգ և ի՞նչ հնարավորություններ է այն բացում

Վերոնշյալ ցուցանիշները թույլ տվեցին մարքեթոլոգներին չկորցնել հույսը թվային մարքեթինգի հանդեպ և շարունակել փնտրել բիզնեսի առաջխաղացման տարբերակներ տվյալ հարթակում։ Vkontakte-ի մասնագետներն արագ կողմնորոշվեցին և ահա թե ինչ բարելավումներ են արել, հարմարեցնելով օգտատերերի տեղափոխությունև մի կայքից մյուս։

  • Instagram-ից ամբողջ տեղեկատվությունն անվնաս տեղափոխելու հնարավորություն
  • Քլիփփերների հնարավորություն, որը գումար ստանալու հավանականություն է ընձեռում
  • 1000 և ավելի դիտումներ ունեցող տեսանյութերի համար cover ընտրելու հնարավորություն
  • Youtube-ից տեսանյութեր տեղափոխելու հնարավորություն

Ինչպես տեսաք, արդեն այդքան էլ անհնար չէ առանց կորուստների տեղափոխել տարիների աշխատանքդ այլ սոցցանց։ Պարզապես պետք է հայտնել այդ մասին լսարանիդ, ովքեր ևս կտեղափոխվեն այդտեղ։

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Vk-ն բիզնեսներին


Բիզնես էջ բացելուց զատ, կարող ես նաև շատ այլ տարբերակներով առաջխաղացնել ընկերությունդ։ Ի տարբերություն այլ սոցցանցերի՝ Vk-ն հնարավորություն է տալիս թե’ երաժիշտներին, թե’ այլ ստեղծագործողներին առաջխաղացնել իրենց պրոդուկտները։ Ահա թե ինչ կարող ես անել Վկոնտակտե-ում՝

  • Խմբեր բացել (сообщества), որոնք կարող ես դարձնել ամբողջական օնլայն խանութ
  •  Թիրախավորված գովազդ, որն ավելի հասկանալի է, պարզ ու մանրամասն, քան Facebook Ads Manager-ն է
  • Vk music հարթակ, որով կարող ես քո լսարանը հավաքել

Ի դեպ, թիրախավորված գովազդ կարող ես միացնել խմբերի, Vk երաժշտության, բիզնես էջերի և առանձին գրառումների վրա։ Ինչպես տեսանք, հարթակն անում է հնրարավորինս ամեն ինչ՝ հասանելի դարձնելու համար տեղեկությունները։ Այնտեղ ամեն ինչ մանրամասն բացատրվում է. ցուցանիշներն ու անվանումներն էլ անհասկանալի չեն, անգամ գուգլելու կարիք չկա։

Բիզնեսի առաջխաղացման ամենատարբեր ծառայությունները տարբեր շուկաների համար կարող ես գտնել մեզ մոտ։ Webstart Digital Group-ի մասնագետներն աշխատել են ռուսական, եվրոպական, հայկական մի շարք ընկերությունների հետ։ Պրոյեկտները տես մեր պորտֆոլիոյում և կապ հաստատիր մեզ հետ՝ այլ մանրամասների համար։

«Ես չեմ ստիպի, որ իմ երեխաները դառնան իմ ուզած մասնագետը, նրանք կկարողանան ընտրել այն ծրագրավորման լեզուն, որը ցանկանան» 😀

Ծնողներ, երբևէ նման մտքեր ունեցե՞լ եք։ Որպեսզի երեխաները հետագայում զբաղվեն իրենց սիրելի գործով, կարևոր է հետևել նրանց հակումներին՝ ինչ են սիրում, ինչպես են լուծում տալիս այս կամ այն հարցին։ Դա կարող է վերաբերվել հասարակ կենցաղային իրավիճակներին և երևալ դեռ վաղ տարիքից։

Այս նյութում կուսումնասիրենք, թե ինչ կարող ես անել հասկանալու համար երեխայիդ հետաքրքրությունները, մինչև ծրագրավորման դպրոցներ փնտրելու գործընթացին ձեռնամուխ լինելը։

Ծրագրավորման դասընթացներ երեխաների համար

Այսօր վաղ տարիքից համակարգչի հանդեպ հետաքրքություն ցուցաբերելը դեռ չի վկայում այն մասին, որ երեխան կայքերի ստեղծում է ցանկանում ուսումնասիրել։ Ծրագրավորումը մտավոր ունակությունների, բնավորության որոշակի գծերի և ստացած գիտելիքների ճիշտ և տեղին գործածումն է։ Եթե ցանկանում ես, որ երեխադ ստանա անհրաժեշտ գիտելիքները, ապա նախ պետք է փնտրես ծրագրավորման դպրոցն ըստ տարիքի՝ նախադպրոցական կամ դպրոցական։

Բացի դա, կարող ես նաև խաղեր ներբեռնել, որոնք օգնում են զարգացնել մաթեմատիկական և ալգորիթմային մտածողությունը։

Խաղեր ապագա ծրագրավորողների համար


Որպեսզի երեխադ հեռախոսի մոտ անցկացրած ժամանակ անգամ աննկատ իր համար սովորի ծրագրավորում, համակարգչային խաղերի ստեղծման հիմունքները, ծրագրավորման լեզուները, փորձիր այս խաղերի հանդեպ հետաքրքրություն առաջացնել նրա մոտ։ Այո, այս բոլոր խաղերն իրականում ծրագրավորում են սովորեցնում երեխային, ով շուտով կկարողանա ստեղծել իր պերսոնաժները, կոդավորել և պարզ խնդիրներ լուծել։
Նման խաղերը բաժանվում են ըստ տարիքային խմբերի։


Նախադպրոցականներին՝


Դպրոցականներին՝



Կա նաև մեկ այլ ոլորտ, որը սերտ կապակված է ծրագրավորման հետ։ Դա ռոբոտաշինությունն է։ Հետաքրքրասեր փոքրիկներին հեշտ է գրավել տեխնիկա քանդել-հավաքելով։ Սակայն ի՞նչ անել դրանից հետո։

Ռոբոտաշինություն երեխաների համար

Ռոբոտաշինության դասընթացներ Հայաստանում իրականացնում է մի քանի ընկերություն, այդ թվում Թումո ստեղծարար կենտրոնն ու Astronaut դպրոցը։ Վերջերս երեխաներին շատ հետաքրքիր է ստեղծել ԱԹՍ-եր և ամենատարբեր պրոյեկտները։ Այս ուղղությունը, բարեբախտաբար, գնալով ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում։ Արդյունավետ միջոց է երեխային շատ վաղ տարիքից ծանոթացնել Lego-ի հետ և, հետևելով նրա հետաքրքրություններին՝ արագ կկողմնորոշվեք, արդյոք նա ապագա ծրագրավորող է, թե ոչ։ Այնուհետև արդեն պետք է տանել նրան հատուկ կենտրոններ, քանի որ ոչ մասնագետ ծնողները դժվար թե կարողանան ուղղորդել փոքրիկին, ինչի հետևանքով վերջինս, հնարավոր է, շուտ ձանձրանա և հրաժարվի իր նպատակներից։

Ամփոփում

Վեբ կայքերի պատրաստման, խաղերի ստեղծման կամ ռոբոտաշինության հիմքում ծրագրավորումն ու կոդավորումն է։ Իսկ վերջինիս լավ տիրապետելու համար հարկավոր է զարգացնել լոգիկան՝ մտածողությունը։ Կարևոր է թե’ երեխային, թե’ դեռահասին հետաքրքրել ապագա մասնագիտության «գունավոր» կողմերով։ Դրա համար հարկավոր է, որ դու ևս, որպես ծնող, լինես տեղեկացված IT ոլորտից։

Webstart-ի բլոգում կարող ես գտնել հարցերիդ պատասխանները ոչ միայն կայքերի պատրաստման մասին, մենք մասնագիտական նյութեր գրքերի ու ֆիլմերի ընտրանիներ ենք հրապարակում նաև թվային մարքեթինգի և դիզայնի մասին։

Կա՞ մեկն ով չի լսել Բիլլ Գեյթսի մասին կամ իր անձի շուրջ պտտվող լեգենդների մասին։ Այսօր շատերն օգտվում են Windows-ից և Microsoft ընկերության այլ պորդուկտներից, իմանալով, որ այդ ամենը ստեղծել է Բիլլ Գեյթս անունով գերհաջողակ բիզնեսմեն, ով անգամ կրթությունն է կիսատ թողել։ Իրականում, այս նյութով ցանկանում ենք ցույց տալ, որ այն, ինչ մենք համարում ենք հաջողակ լինել, իրականում ձևավորված մտածելակերպի արդյունք է։

Այս բլոգում Բիլլ Գեյթսի երբևէ արված 12 ամենահայտնի (և ոչ այդքան) արտահայտություններն են։ Դրանք թող քեզ համար լինեն մոտիվացիայի և մտորումների աղբյուր։

  1. «Ցանկացած բարդ աշխատանք ես հանձնարարում եմ ալարկոտ մարդուն, քանի որ նա միշտ գտնելու է այն հեշտ ավարտելու ձևը»։
  2. «Եթե դուք վերցնում եք ինչ-որ բան ավելի հարուստ մարդուց և տալիս դա համեմատաբար ավելի քիչ ունևորի, դա լավ է։ Այդպես ամեն ինչ հավասարվում է»։
  3. «Ցավոք, առողջապահության հարուստ աշխարհում նորարարությունները միաժամանակ և’ մեր ընկերն են, և’ թշնամին։ Նորարարությունը փոխնակ արհեստական օրգաններ հայտնագործելն է։ Մենք օգտագործում ենք այդ նորարարությունները, որոնք արժեն 300.000 դոլլար՝ 70-ն անց տարեց մարդկանց մի քանի տարի ավել կյանք պարգևելու համար։ Եվ հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները, ասեք խնդրեմ, արդա՞ր է արդյոք աշխատանքից ազատել 2 կամ 3 ուսուցիչ, այդ վիրահատությունն իրականացնելու համար»։
  4. «Եթե ցանկանում եք բարելավել 2 միլիարդ ծայրահեղ աղքատ մարդկանց կարգավիճակը, ապա պետք է զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը։ Դա լավագույնն է, ինչ կարող եք անել նրանց համար»։
  5. «Հաջողությունը շատ վատ ուսուցիչ է։ Այն գայթակղում է խելացի մարդկանց, ստիպելով նրանց մտածել, որ երբեք չեն պարտվի»։
  6. «Ձեր ամենադժգոհ հաճախորդները կրթության և կատարելագործման ամենամեծ աղբյուր կարող են հանդիսանալ ձեզ համար»։
  7. « Մինչև 2035թ աշխարհում գրեթե չեն մնա աղքատ երկրներ»։
  8. «Իմ քսան տարեկան հասակում ես դեռ ոչ մի հանգստյան օր վերցրած չկամ։ Ոչ մի»։
  9. «Մեզ հարմարավետության զգացում են հաղորդում այն մարդիկ, ովքեր մեզ հետ համաձայն են, սակայն նրանք, ովքեր այլ կարծիք ունեն՝ մեր աճն են ապահովում»։
  10. «Եթե ձեր նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել, ապա կարող եք ընտրել մի խնդիր, որը ձեզ իրոք անհանգստացնում է։ Այնուհետև ուսումնասիրեք այն որքան հնարավոր է խորքային և փորձեք ժամանակ տրամադրել այդ ոլորտում գործունեություն ծավալող որևէ կազմակերպությանը կամավոր օգնելու հարցում։ Այդ ընթացքում փորձեք նոր տեխնոլոգիական լուծումներ գտնել ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտներին լուծումներ տալու համար»։
  11. «Ես միանշանակ կարծում եմ, որ երեխաներին միլիոնավոր դոլլարներ ժառանգություն թողնելը բնավ հոգատարություն չէ նրանց հանդեպ»։
  12. «Նախքան քո ծնվելը ծնողներդ այդքան անհետաքրքիր չեն եղել։ Նրանք այդպիսին են դարձել՝ վճարելով ձեր վարձերը, լվանալով ձեր հագուստն ու լսելով այն մասին, թե որքան լավն եք դուք ձեզ համարում։ Այնպես որ, մինչև փրկես որևէ տրոպիկական անտառ ծնողներիդ սերնդի մակաբույծներից՝ փորձիր դասավորել քո սենյակի պահարանը»։

Իսկ դու համաձա՞յն ես արդյոք Բիլլ Գեյթսի խոսքերի հետ։ Որո՞նք քեզ խորթ թվացին և ինչու՞։ Այս հարցերի պատասխանները հնարավոր է օգնեն քեզ հասկանալ այլ մանրուքներ։ Եթե ցանկանում ես ավելի շատ մասնագիտական և ոլորտի ժամանցային նյութեր կարդալ՝ տես մեր մշտապես թարմացվող IT բլոգը։


Երբ խոսքը գնում է CMS-ների մասին՝ հաճախ ծրագրավորողները համեմատում են այս երկու համակարգերը որպես լավագույնները կամ ամենաշատ տարածում ունեցողները։ Այնուամենայնիվ, Webflow (kayqeri patrastum) և WordPress կայքերի պատրաստում ծառայությունների մեջ մի շարք տարբերություններ կան։ Մենք կթվարկենք դրանք, իսկ թե որն է լավագույնը՝ եզրակացությունները կթողնենք քեզ։

Ըստ ուսումնասիրությունների՝ օգտատերերին միջինում բավական է կես վայրկյան ժամանակ, որպեսզի պատկերացում կազմեն կայքի մասին և որոշեն՝ մնալ, թե հետ գնալ որոնողական համակարգ։

Այժմ փոքրիկ անդրադարձ կատարենք կարևոր նմանություն-տարբերություններին։

Նմանությունները


Web կայքերի պատրաստում ծառայության կարևորագույն նպատակներից է ընդլայնել բրենդի ճանաչելիությունը։ Հետևաբար, կայքերը պետք է համեմատաբար հեշտ օպտիմիզացվեն։

Երկուսն էլ թույլ են տալիս խմբագրել առանձին բլոկեր։

Երկուսն էլ հնարավորություն են տալիս կցելու ձեր դոմեյնը, ինչը կենսական կարևորություն ունի բիզնես կայքերի դեպքում։ 

Տարբերությունները


Կայքերի պատրաստման ոլորտում WordPress-ը հին, ճանաչված և վստահելի անուն է, իսկ Webflow-ն դեռ նոր է ապրում իր լավագույն ժամանակները։ Դրանք ուղիղ տասը տարի տարբերությամբ են ստեղծվել։

Ի տարբերություն Webflow-ի, WordPress-ը տալիս է բազմաթիվ պլագիններ ինտեգրելու հնարավորություն։ Վերջիններս տրամադրում են լիարժեք տեղեկատվություն օգտատերերի և նրանց թողած հետագծի մասին, ինչն օգնում է առաջխաղացնել բրենդը և հասնել մարքեթինգային նպատակներին։

Webflow-ն տալիս է ավելի շատ հնարավորություն կայքի վիզուալ խմբագրման համար։

Այն նաև հնարավորություն չի տալիս կոդի հետ անսահմանափակ աշխատելու և աշխատում է «zero-code» համակարգով, իսկ WordPress-ը բաց կոդով է։

Webflow VS WordPress?

Իրականում ամեն ինչ խիստ հարաբերական է և կախված է նրանից, թե ինչ նպատակի է ծառայելու ապագա կայքը։

WordPress-ը CMS է, որը հնարավորություն է տալիս կարգավորումներ տալու և փսփոխելու, իսկ Webflow-ը հիանալի SaaS գործիք է, որում արդեն կցած են բոլոր անհրաժեշտ tool-երը։

Աշխատելով առանց կոդ՝ Webflow-ն այնուամենայնիվ տալիս է հնարավորություն Webflow Designer ռեժիմին անցում կատարելու և կարգավորելու կայքդ HTML, CSS և Javascript լեզուների միջոցով։

Օգտագործման հարմարության տեսանկյունից երկուսն էլ ստեղծված են այնպես, որ կառավարման համակարգը հարմար լինի կայքերի պատրաստման ոլորտին ոչ շատ մոտ գտնվող անձանց համար։

Մեծագույն տարբերությունն այս երկու հարթակների մեջ այն է, որ WordPress-ի կայքի ադմինիստրատորները պետք է ինքնուրույն կառավարեն հոսթինգն ու «հոգ տանեն» անվտանգության և արագության մասին։

Հայաստանում դեռ ավելի ակտուալ է  WordPress-ը, սակայն Webflow-ն արդեն հաստատուն քայլերով հասնում է վերջինիս, ինչը նշանակում է, որ այն շուտով մեզ մոտ ևս լայն տարածում կգտնի։

Webstart Digital Group-ը կատարում է վերոնշյալ երկու տեսակի կայքերի պատրաստումը, այնպես որ WordPress կայքերի պատրաստում գնացուցակ տեսնելու համար լրացրու բրիֆն, իսկ Webflow կայքերի մասին մանրամասների համար կապ հաստատիր մեզ հետ։

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ծառայությունները միմյանց հետ սերտ փոխկապակցված են։ Եթե զուգահեռ աշխատանք է տարվել երկու ուղղություններով, ապա հաջորդ քայլը գրագետ քոնթենթ կազմելն է։ Այնուամենայնիվ այսքանով չի ավարտվում կայքի վրա տարվող աշխատանքը։ Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես և ինչի համար մշտապես թարմացված պահել կայքը։

Նախ մի քանի պարզ սահմանում տանք, որպեսզի հարցեր չառաջանան։

Ի՞նչ է նշանակում կոնտենտ


Վեբ քոնթենթը կայքում տեղակայված ողջ տեքստային բովանդակությունն է, բացառությամբ բլոգի, որի մասին այս նյութում առանձին կխոսենք։ Լինում է նաև ֆոտո և վիդեո քոնթենթ։ Կարճ ասած՝ այն ամենը, ինչ տեսնում եք կայքում՝ կոնտենտ է։

Ինչու՞ թարմացնել քոնթենթը


Կայքի SEO առաջխաղացումն ապահովելու համար շատ կարևոր են մասնագիտական ուսումնասիրությունները, սակայն կատարված աշխատանքի արդյունավետությունը կավելանա, եթե կայքի քոնթենթը մշտապես թարմացված լինի։ Բանն այն է, որ որոնողական համակարգերի crawler-ները ինդեքսացիայի ժամանակ նախապատվություն են տալիս նոր հայտնաբերված էջերին։ Իսկ թարմացված համարվում է այն էջը, որի քոնենթի մեջ ինչ-որ փոփոխություն է արվել և կառավարման համակարգից update է արվել։ Այդպես մենք crawler-ներին նշան ենք տալիս, որ ինչ-որ բան փոխվել է, դա թույլ է տալիս նրանց ևս մեկ անգամ ստուգել էջը։ Որպես կանոն, ավելի հաճախ թարմացվող կայքերն ավելի շատ թոփ հորիզոնականների են արժանանում։

Ինչպե՞ս թարմացնել քոնթենթը


Այստեղ կա երկու արդյունավետ եղանակ՝

  1. Վերահրապարակում

    Վերահրապարակման համար ամենահարմար բովանդակությունը ամենաբարձր ռեյթինգով էջերն են։ Այսինքն այն էջերը, որոնք շատ այցելուներ ունեն։ Կարևոր է միշտ արդիական պահել այդտեղի ինֆորմացիան, որպեսզի traffic-ը չքչանա։

    Կարևոր թեմաներն իրենց բանալի բառերով պետք է միշտ թոփ հորիզոնականներում լինեն։ Այդպես է ընկերությունը վերածվում բրենդի։

    Սոցցանցերում առավել հայտնի հրապարակումների և էջերի քոնթենթը ևս պետք է մշտապես թարմացվի։

    Նաև վերանայման կարիք ունեն lost keyword-ներով և ցածր CTR-ով էջերը։

  2. Վերամշակում

    Կոնտենտի վերամշակումը վերաբերում է ֆորմատի փոփոխությանը։ Սակայն այստեղ պետք է զգույշ լինել. օրինակ եթե մի քանի տեխնիկական էջ որոշես միացնել ու դարձնել մի հրապարակում՝ հնարավոր է որոնողական համակարգերը շփոթության մեջ ընկնեն։

    Քոնթենթի մատուցման ձևը փոխելիս պետք է առավելագույնս ուշադիր լինել՝ հակառակ արդյունքը չունենալու համար։ Եվ հիշիր, որ պետք է միշտ ստուգել գլխավոր բանալի բառի և էջի բովանդակության համապատասխանությունը, այլապես bounce rate-ի բարձր տոկոսն ապահովված կլինի։

Ընդհանուր առմամբ պետք է ավելացնել տեքստային քոնթենթում ոչ թե մեկ կամ երկու արտահայտություն, այլ առնվազն 200 բառից բազկացած պարբերություն։

Խոսքը վերաբերում է նաև ֆոտո կոնտենտին, դրանց ալտ-նկարագրություններին։ Թարմացնելով դրանք՝ նաև կայքն է նոր տեսք ստանում։

Բլոգի և այլ էջերի թարմացման մասին


Էջեր, որոնք պետք է մշտապես թարմացնել՝

  • Մեր մասին
  • Պորտֆոլիո
  • Թիմը
  • Բլոգ / Նորություններ

«Մեր մասին» հատվածը փոփոխությունների ենթակա է առնվազն տարին երկու անգամ։ Այստեղ կարևոր է ցույց տալ զարգացում։

«Պորտֆոլիոն» կամ ավարտված աշխատանքների բաժինը ևս ցույց է տալիս բրենդի առաջխաղացումն ու վերջին նորությունները։

«Թիմը» բաժնում պետք են թարմացումներ, եթե անգամ փոփոխություն չի լինում անձնակազմի ներսում։ Չէ՞ որ թիմը մեծանում և փոփոխվում է։ Հետևաբար, կարելի է թիմակիցների նկարները թարմացնել։

«Բլոգ» / «Նորություններ» բաժին(ներ)ը ստեղծվում է ամենաքիչը շաբաթական երկու անգամ թարմացվելու նպատակով։ Այստեղ հրապարակումներն օգնում են հեշտությանմբ գտնել ընկերությանդ կայքը՝ արդիական բանալի բառերով և թեմաներով որոնումներ կատարելիս։

Եվ վերջում, բոնուս մեր թիմի կողմից՝ էջի H1 և H2 վերնագրերը պարտադիր պիտի փոփոխվեն բանալի բառերի, կազմված կայքի սեմանտիկ միջուկի հիման վրա։ Այստեղ պարտադիր է նշել էջի գլխավոր բանալի բառը։

Իսկ եթե տեսնում ես, որ այս ամենը շատ ծավալուն և ժամանակատար աշխատանք է քեզ համար, ապա միշտ կարող ես կապ հաստատել մեր մասնագետների հետ, մենք՝ մանրամասն բովանդակային կոնտենտ անալիզ կատարելուց հետո, կբարձրացնենք և մշտապես թարմացված կպահենք կայքիդ SEO ցուցանիշները։

Եթե ունես սեփական կազմակերպություն կամ զբաղվում ես ընկերությունների առաջխաղացմամբ և դեռ չես լսել «Կարևորը՝ ինտերնետ գովազդ միացնես» խորհուրդն, ապա միգուցե դեռ նոր ես ոլորտում։ Իրականում, թվային աշխարհում բիզնեսի առաջխաղացում ապահովելն այդքան էլ արագ իրականացվող պրոցես չէ։ Ամեն ինչ հիմնվում է ոչ թե ինտուիցիայի ու ճաշակի, այլ ռազմավարության և հաշվարկների վրա։


Կազմակերպությանդ ոլորտի թվային տիրույթում հաջողություններ գրանցելու համար հարկավոր է նախ ունենալ դրա համար անհրաժեշտ հիմնաքարերը՝ կայք և էջեր սոց.ցանցերում։ Այսօրվա մեր թեման վեբ կայքն է , դրա տեսակները և թե ինչ կայք է քեզ պետք՝ կախված բրենդիցդ։

Կորպորատիվ կայք

Այսպիսի web կայքերի պատրաստում ծառայությունը քեզ պետք է, եթե ունես մշակված կորպորատիվ ոճ կամ նոր ես պլանավորում դա անել։ Կորպորատիվ կայքը ներկայացնում է ընկերությունդ՝ իր պատմությունով, նորություններով։ Այն հաճախ նաև անվանում են բիզնես կայք։

Այցեքարտ կայք


Սովորական թղթե այցեքարտն ունի մի էջ, որը նման է կայքի գլխավոր էջին։ Այնտեղ տեղակայված է ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ ընկերության կամ անհատի մասին պատկերացում կազմելու համար։ Նույն սկբունքով ստեղծվում է նաև այցեքարտ կայքը, սակայն էջերի քանակը կարող է մեկից շատ լինել։


Լենդինգ էջ


Գովազդային վեբ կայք պատվիրելիս քեզ առաջինն ինչ կհարցնեն՝ արդյոք արդեն ունե՞ք ընկերության կայք։ Դրական պատասխանի դեպքում կառաջարկեն լենդինգ էջ։ Այն է՝ վաճառող, հիմնականում մեկ էջից բաղկացած կայք, որը ստեղծվում է հատուկ ակցիան, պրոդուկտը, ծառայությունը կամ event-ն առաջխաղացնելու համար։


Կատալոգ կայք


Կատալոգն իրենից ներկայացնում է կայք, որը ցուցադրում է ապրանքները կամ ծառայությունները, սակայն չի իրականացնում օնլայն վաճառք։ Կատալոգ կայքը չի համարվում ecommerce, այլ միայն ցուցադրում է ապրանքը կամ կատարված աշխատանքները։ Կարող է նաև ներկայացնել գները՝ առանց վճարային համակարգ կցելու։


Օնլայն խանութ


Այս կայքում ներկայացված են ապրանքները, գները և ասյտեղից կարելի է գնում կատարել։ Օնլայն խանութ են հայտնի Amazon, Wildberries խանութները։ Դա կարող է լինել նաև ինչ-որ կոնկրետ խանութ, այլ ոչ թե տարբեր բրենդներից կազմված։ Օրինակ՝ ավտոպահեստամասերի կայք , որը նաև վաճառք է իրականացնում։ Անցիր հղումով և կգտնես նաև մեր պատրաստած կայքերից օրինակներ։


Լրատվական կայք


Կայքերի պատրաստում ծառայության մեջ իրենց ուրույն և միշտ արդիական տեղն են գրավում լրատվական կայքերը։ Վերջիններս ստեղծվում են հատուկ վեբ դիզայնով և ունեն չգրված կանոններ, որոնք խախտելիս պարզապես իջնում է նյութի դիտելիությունը։ Օրինակ, եթե որոշ էջերի վրա գովազդը շատ լինի կամ քլիքբեյթային վերնագրեր գրված լինեն՝ անհամապատասխան նյութին։ Նման կայքերում պարտադիր չէ, որ լուրեր հրապարակվեն. կարևոր է հրապարակել ինչ-որ ոլորտի նորություններ, թարմացումներ։ Հայկական լրատվական կայքերի թոփ 15-ին կարող ես ծանոթանալ մեր բլոգի համանուն նյութում։


Անձնական կայք


Անձնական կայքը հաճախ անհատական վեբ կայք է լինում։ Այն ուղիղ իմաստով վաճառք չի իրականացնում, սակայն կարող է ստեղծված լինել հետագայում կոմերցիոն նպատակներով օգտագործվելու համար։ Նման կայքն ի  սկզբանե ստեղծվում է անհատի անձնական նպատակների համար, այլ ոչ թե ընկերության։


Պորտալ կայք


Տեսակով ամենածավալուն կայքն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ կայքեր՝ բառի բուն իմաստով։ Պատկերացրու՝ քեզ անհրաժեշտ է ունենալ անընդհատ թարմացվող լրատվական կայք, որը կլինի բիզնես կայքի վերջին էջում։ Կամ օնլայն խանութ, կամ սոց.ցանցեր։ Սա web կայքերի պատրաստում ( kayqeri patrastum ) ծառայության ամենաժամանակատար տեսակներից մեկն է։ Սովորաբար ներառում է իր մեջ տվյալ ընկերության կամ անհատի մասին համացանցում եղած ամբողջ ինֆորմացիան։


Բլոգ


Սա հաճախ լինում է WordPress-ով ստեղծված կայք, որը պիտի լինի ինֆորմատիվ կամ ժամանցային, կամ՝ երկուսը միասին։ Կարևոր է, որ օգտատերը հեշտ գտնի իրեն անհրաժեշտ տեղեկությունը և երկար մնա կայքում՝ կարդալով կամ դիտելով մի նյութից մյուսը , առանց զգալու, թե ինչպես անցավ ժամանակը։




Ինչպես տեսնում ենք, կայքերը բազմազան են և թե ինչ է քեզ անհրաժեշտ՝ խիստ կախված է բիզնեսի կամ քո քործունեության տեսակից։

Webstart Digital Group-ը զբաղվում է այս բոլոր կայքերի պատրաստմամբ և ունի հաջողված օրինակներ բոլորից։ Եթե ցանկանում ես պատվիրել վեբ կայք ,ապա կապ հաստատիր մեզ հետ կամ լրացրու կայքի ստեղծման բիրիֆը, և մեր մասնագետներն իրենք կզանգահարեն քեզ։

Թվային մարքեթինգի զարգացմանը զուգընթաց հայտնվել են բազմաթիվ տարբեր ինֆորմացիայի աղբյուրներ, որոնք հիմնականում ասես guide լինեն ինչ-որ հավելվածի կամ մարքեթինգային գործընթացի համար։ Ավելի խորացված գիտելիքների համար հարկավոր է հիմնովին հասկանալ այդ ամենը։ Այսինքն՝ ուսումնասիրել մարքեթինգի սկզբնաղբյուրը, հասկանալ հիմունքները։ Քանի որ թվային մարքեթինգ հասկացությունը համեմատաբար նոր է, քեզ համար բերել ենք ավանդական մարքեթինգ և դրա մասին 5 գրքեր, որոնք ուսումնասիրելը կօգնի հիմնովին հասկանալ մարքեթինգային շատ սկզբունքներ՝ կիրառելով դրանք նաև թվային տիրույթում։ Սկզբունքները նույնն են, գործիքները՝ տարբեր։

  1. Ֆիլիպ Կոտլեր «Մարքեթինգի հիմունքները», 2018



    Եթե դեռ չգիտես ինչ գիրք կարդալ, քանի որ գիտելիքներ չունես մարքեթինգի վերաբերյալ, սկսիր սկզբից։ Այս գիրքը սեգմենտավորման, հաճախորդի կարիքները հասկանալու, պրոդուկտի թեստավորման մասին է։ Այս բոլոր գիտելիքները քեզ հետագայում պետք են գալու նաև թվային մարքեթինգում։

  2. Ջեք Թրաութ «Տարբերվիր կամ մահացիր. Գոյատևումը մահացու մրցակցության դարաշրջանում», 2010



    Թրաութը վստահ է, որ ցանկացած բողոք օգտակար է բրենդի համար։ Այս գիրքն այն մասին է, թե ինչպես տարբերվել մրցակիցներից, ստեղծել բրենդ՝ ընկերություն հիմնելու փոխարեն։ Այստեղ կգտնես նաև իրական օրինակներ արդեն հայտնի բրենդների և իրենց վերելքների ու անկումների մասին։

  3. Էլիյա Գոլդրաթ «Նպատակ», 2016



    Այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես առանց խաբեությունների առաջխաղացնել բրենդը, սառը ուղեղով որոշումներ կայացնել և օգուտով դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ Վեպը կօգնի հասկանալ, թե ինչպես հասնել տեսանելի արդյունքների՝ սեփական գործողություններից դասեր քաղելու հետևանքով։

  4. Բարդեն Ֆիլ «Մարքեթինգի կոտրումը», 2017



    Կոտրումը՝ «hacking» իմաստով։ Այս գիրքը հարուստ է ամենատարբեր օրինակներով և տեղեկություն է տալիս այն մասին, թե ինչպես են մարդիկ առհասարակ որոշումներ կայացնում։ Այդ տեղեկությունների հիման վրա կարող ես բրենդի առաջխաղացման արդյունավետ ռազմավարություն կազմել։ Որոշումների նեյրոլոգիկան, դրդապատճառները հատկապես կարևոր են թվային մարքեթինգում։ Այնպես որ, այս գիրքը պարտադիր է կարդալու համար, եթե ունես բրենդ կամ հետաքրքրվում ես մարքեթինգով։

  5. Էնդի Սերնովից «Սարաֆանային մարքեթինգ։ Ինչպես են խելացի ընկերությունները ստիպում խոսել իրենց մասին», 2016




    Սարաֆանային ռադիոյի ազդեցությունն այն է, երբ հաճախորդը դառնում է «բրենդի ներկայացուցիչը» (brand ambassador) և սկսում պատմել ու խորհուրդ տալ բոլորին տվյալ ծառայությունը, խանութը, մասնագետին, առհասարակ՝ բիզնեսը։ Սա հիանալի գործիք է՝ կիրառելի հատկապես համացանցում կարծիքներ, մեկնաբանություններ, ռեյթինգ հավաքելու համար։ Այստեղ ևս նշվում է բացասական կարծիքների կարևորության մասին։

Այո, ինտերնետ մարքեթինգ գիրք փնտրելու փոխարեն կարող ես ստանալ սկբունքորեն տարբերվող այլ տեղեկություններ։ Մեր կողմից նշված գրքերը հերթով կարդալը կօգնի մարքեթինգի մասին ամբողջական պատկերացում կատարել և սկսել գործել։ Սակայն եթե սկսնակ ես, սեփական բրենդի իմիջի վրա փորձարկումներ կատարելը անդառնալի արդյունքների կարող է բերել։ Ճիշտ կլինի տեղեկացված լինելով՝ վստահել գործը մասնագետներին։

Արդյունավետ մարքեթինգի և կայքերի ստեղծման ծառայությունների համար տես մեր աշխատանքները պորտֆոլիոյում և կապ հաստատիր մեզ հետ։

View Hide
window.addEventListener('visibilitychange', function() { !function(f,b,e,v,n,t,s) {if(f.fbq)return;n=f.fbq=function(){n.callMethod? n.callMethod.apply(n,arguments):n.queue.push(arguments)}; if(!f._fbq)f._fbq=n;n.push=n;n.loaded=!0;n.version='2.0'; n.queue=[];t=b.createElement(e);t.async=!0; t.src=v;s=b.getElementsByTagName(e)[0]; s.parentNode.insertBefore(t,s)}(window, document,'script', 'https://connect.facebook.net/en_US/fbevents.js'); fbq('init', '644109783541101'); fbq('track', 'PageView'); });