Մեր մասին

Ողջու՛յն։ Եթե փնտրել եք թվային ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն, որը կարող է ապահովել ձեր բիզնեսի առաջխաղացումը կամ պարզապես սիրում եք ոլորտն ու ցանկանում մնալ իրազեկված, ապա դուք ճիշտ հասցեով եք եկել։ Բարի գալուստ Webstart.am կայք։

Ընկերությունը գործում է 2008թ-ից։ Պարզապես պատկերացրեք, թե այդ  ընթացքում ինչ ահռելի փոփոխությունների է ենթարկվել թվային աշխարհը։ Ունենք գրասենյակներ և՛ Հայաստանում և՛ Ֆրանսիայում, ինչն օգնում է լինել թրենդային․ շատ կարևոր է տեղեկացված լինել ծրագրավորման և կայքերի առաջխաղացման ոլորտի նորությունների մասին հենց եվրոպական շուկայից։ Մենք մշտապես ձգտում ենք կատարելագործվել։

Թվային ոլորտի ծառայություններ հարկավոր են յուրաքանչյուր ձեռնարկության, քանի որ դա հեշտ միջոց է գրավել ավելի մեծ լսարան և, հետևաբար, ունենալ բազմաթիվ նոր հաճախորդներ։

Ահա իրավիճակներից մի քանիսը, երբ կարող եք համագործակցել մեզ հետ՝

1․ Եթե ունեք արդեն կայացած ձեռնարկություն, որն ապահովում է ստաբիլ եկամուտ, ապա տարիների ընթացքում  ինքնստինքյան ձևավորված ոճը հնարավոր է կոնցեպտուալ չլինի, հետևաբար և չհիշվի։ Մենք կարող ենք դարձնել այն անհատական և ֆիրմային։

2․ Եթե սկսնակ բիզնեսմեն եք, ունեք փոքր ընկերություն, կարող ենք առաջարկել ձեզ բրենդինգSMM, սոց․ցանցերի էջերի դիզայն, այցեքարտ և լենդինգ կայքերի պատրաստում։ Կարճ ասած, ամեն տեսակ ծառայություններ՝ ցանկացած բյուջեի համար։

3․ Եթե ծառայություններ մատուցող անհատ եք, ձեր անունը բրենդի վերածելու համար հարկավոր է համաշխարհային ճանաչելիություն, ինչը կարող է ապահովել ինտերնետային գովազդը ճիշտ գործադրելը, որը նույնպես կարող եք վստահել մեզ։

Ծառայուտյուններ

Բացի վեբ դիզայնը և կայքերի պատրաստումը, մեր գլխավոր մասնագիտացումը SEO-ն (օպտիմալացումն) է։ Որոնման համակարգում մի շարք խնդրահարույց նրբություններ կան։ Մենք ստեղծում և պահում ենք ձեր ձեռնարկության իմիջը։

Այստեղ անկարևոր մանրուքներ չկան․ յուրաքանչյուր դետալ, լինի դա վեբ կայքի UX/UI դիզայնը, թե տեքստերում առկա բանալի բառերի դասավորվածությունը կամ լոգոտիպի գույնը, կարող է ազդել ինչպես հաճախորդների թվի աճի, այնպես էլ նրանց նվազման կամ ի սպառ բացակայության վրա։

Մեր առաքելությունը և արժեքները

Առաքելություն

Մատուցված թվային ծառայությունների որակը պահելով, ապահովել հասանելիություն յուրաքանչյուր անհատի և ձեռնարկատիրոջ համար։ Այսպիսով, փոխել տեղական շուկան, այն դարձնելով ավելի մրցունակ։

Արժեքներ

1․ Հաշվի առնելով պատվիրատուի ցանկություններն, առաջարկում ենք ավելի նորարարական տարբերակներ, ինչն ի սկզբանե կարող է վրիպել ոչ մասնագիտական աչքից, սակայն արդյունքն իրեն սպասեցնել չի տա։

2․ Եվրոպայում սերտիֆիկացված մեր երիտասարդ մասնագետների թիմային աշխատանքի շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Մեր պորտֆոլիոն կազմված է 300-ից ավել ամենատարբեր աշխատանքներից (անհատականբիզնես, լրատվական, պրոմո և պորտալ կայքերօնլայն խանութներ և այլն)։

Չմոռանանք, որ ցանկացած բիզնես միայն ճշգրիտ հաշվարկներով հաջողության չի հասնում։

Վստահեք Ձեր Նախագիծը պրոֆեսիոնալներին

Անդրե Ռեիզյան

Կազմակերպության Հիմնադիր — SEO, PPC մասնգետ

Դիանա Ռեիզյան

Թիմի ղեկավար — քոնթենթ մենեջեր

Նորայր Մանուկյան

Sales Մենեջեր

Մարքեթոլոգ

Անահիտ Ոսկանյան
Լյուսի Ոսկանյան

SMM Մասնագետ

Սաթի Ավագյան

Քոփիրայթեր

Սոնա Հովհաննիսյան

Middle Դիզայներ

Հովհաննես Ղամբարյան

Senior Ծրագրավորող

Սամվել Զախարյան

Middle Ծրագրավորող

Միքայել Ավետիսյան

Middle Ծրագրավորող

Մեզ վստահում են