7 գիրք UI/UX դիզայնի մասին

Շփոթմունքի մեջ չընկնելու համար նախ սկսենք հենց UI/UX հասկացություններից։ Դրանք սերտ կապակցված են։ Այստեղ կխնդրեմ մի փոքր ուշադրություն։

UI (User Interface) կոչվում է ինտերֆեյսի դիզայնը։ Օգտատերը պիտի անհարմարություն չապրի ձեր կայքով «շրջելիս»։
UX (User Experience) այն ճանապարհն է, որն անցնում է օգտատերը վեբ կայք մուտք գործելիս մինչև, օրինակ, կատարած պատվերը հաստատելը։

Շատ հաճախ, UI ու UX դիզայները նույն մասնագետն է լինում։ UI/UX դիզայնը՝ արդեն պատրաստի վեբ կայքն օգտագործման համար ավելի հարմար դարձնելն է։ Քանի որ, իդեալական ծրագրավորող արդեն միասին գտել ենք։ Վեբ դիզայներ փնտրելու փոխարեն, հնարավոր է, ինքներդ էլ ցանկանաք կայքը հարմարեցնել օգտատերերի պահանջներին։ Իսկ ինչպե՞ս դա պարզել։

Խնդրեմ՝ 7 գիրք UI/UX դիզայնի մասին, որոնք կօգնեն թե՛ բիզնեսմենին, թե՛ UI/UX դիզայներին։ Ձեռնարկները ռուսերեն և անգլերեն լեզուներով են։ Մենք ընտրել ենք ձեզ համար լավագույնը։

1․ Артемий Лебедев – «Ководство»

Ռուսաստանի ամենահայտնի UX դիզայներից խորհուրդներ ստանալու համար արդեն տանից դուրս գալ անգամ հարկավոր չէ։

2․ Стив Круг – «Не заставляйте меня думать»

Կրուգն աշխատել է Apple ու AOL ընկերությունների հետ։ Վստահ եղեք՝ նա գիտի, թե ինչ են ուզում օգտատերերը։ Իսկ ավելի ճիշտ՝ ինչ չեն ուզում։ Նրանք մուտք են գործում կայք, վստահ լինելով, որ իրենց փոխարեն արդեն ամեն ինչ մտածել են։

3․ Расс Унгер и Керолайн Чендлер – «UX-дизайн. Практическое руководство по проектированию опыта взаимодействия»

Հեղինակներն ԱՄՆ-ի առաջատար դիզայներներից են, իսկ գիրքն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ քայլ առ քայլ բացատրում է՝ ինչ անել, ինչու և ինչպես։ Սովորի՛ր UX դիզայն 0-ից, նաև ծանոթացի՛ր արտասահմանյան շուկայի պահանջներին։

4․ Дональд А. Норман – «Дизайн привычных вещей»

Ո՞վ է մեղավոր, եթե ամեն անգամ դժվարանում եք բացել գեղեցիկ դուռը։ Հեղինակի կարծիքով՝ դիզայները։ Այս անակընկալներով լի գիրքը նրանց համար է, ովքեր սիրում են հոգեբանական մոտեցում ամեն ինչին։

5․ Джейми Леви – «UX-стратегия. Чего хотят пользователи и как им это дать»

Ձեռնարկն իդեալական ուղեցույց է բիզնեսմենների համար։ Հեղինակը սովորեցնում է և՛ UX դիզայն անել, և՛ բիզնես պրոյեկտ սկսել։ Երկկողմանի մոտեցումը հաստատ գործնականորեն ավելի պիտանի է։

6․ Аарон Уолтер – «Эмоциональный веб-дизайн»

Կարո՞ղ եք ասել՝ ինչ կապ կա Դարվինի և վեբ դիզայնի մեջ։ Իսկ ի՞նչ կապ ունեն էմոցիաները։ Եվ ի՞նչ օգուտ դա կբերի ձեր վեբ կայքին։ Պատասխանները շատ հեռվում չեն թաքնված։

7․ Люк Вроблевски – «Сначала мобильные»

Հետաքրքիր մոտեցում է հեռախոսների հավելվածների դիզայնին․ հեղինակն այնքան վստահ է, որ վերջիններս ավելի էֆեկտիվ են, քան դասական վեբ կայքերը, որ հաստատ կհամոզի և ձեզ։

Դե ինչ, բարի ճանապարհ դեպի թվային աշխարհի հոգեբանություն։

Սաթի Ավագյան

Նյութն ամբողջությամբ պատրաստեց
Սաթի Ավագյանը։

admin

About admin

Թողնել մեկնաբանություն

Appelle nous